Արմեն Իլյայի Հակոբյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 18-ին, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում:
1982 թվականից հաճախել է Դրմբոնի միջնակարգ դպրոցը:
1990 թվականին տեղափոխվել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոց, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ:
1992 թվականի ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիուտի տնտեսության պլանավորման ֆակուլտետը:
Արցախյան պատերազմին մասնակցում էր սկսած 1988 թվականից, երբ ընդամենը 16 տարեկան էր:
1993 թվականին կիսատ թողնելով կրթությունը, մեկնում է Արցախ և անդամագրվում ազատագրական ջոկատներից մեկին:
Մասնակցել է Մարտակերտի, Հոռաթաղի, Վաղուհասի, Չլդրանի և մի շարք այլ ազատագրական մարտերի:
1993 թվականին հրամանատարության կոմից նկատվում է նրա բարդ հաշվարկներ կատարելու ունակությունը, և 1993 թվականի հոկտեմբերի 30-ին տեղափոխվում է հակաօդային պաշտպանության զորքեր և շարունակում ծառայությունը՝ որպես հաշվող-ուղղորդող:
1994 թվականի հայկական ուժերի հերթական առաջընթացից հետո, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը տեղաբաշխվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ բնակվայրից ոչ հեռու գտնվող «Պուշկենյալ» կոչվող դիրքերում:
Զոհվել է 1994 թվականի հունվարի 20-ին՝ ռմբակոծության ժամանակ: Հանգչում է Դրմբոնի գերեզմանատանը:
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և մի շարք այլ պարգևներով:
Նյութը վերցված է «Մարտական հաշվարկ» գրքից, Երևան 2013թ, էջ 133-135