Ամեն օր միլիոնավոր մարդիկ լոտո են գնում՝ մեծ գումարներ շահելու հույսով: Մեզնից յուրաքանչյուրը գոնե մի անգամ պատկերացրել է, թե միլիոն ունենալու դեպքում ինչե՜ր կարող է անել…
Բոլորս էլ ուզում են միլիոնատեր դառնալ (բացի միլիարդատերերից, իհարկե), բայց արդյո՞ք պատրաստ ենք… Իրականում միանգամից մեծ գումարի տեր դառնալը ոչ միշտ է երազանքների իրականացում խոստանում: Դժվար չէ դրանում համոզվել՝ տեսնելով, թե ինչ ճակատագիր են ունեցել լոտոյով խոշոր շահում ունեցողները:
Փաստ է, որ վիլլաների, ոսկու, ճոխ կյանքի մասին երազողները լոտոյով հսկայական գումարներ շահելուց հետո խրվել են պարտքերի մեջ, կապվել են հանցագործ աշխարհի հետ, բանտ են նստել եւ այլն…
Այսպիսով՝ Ձեզ ենք ներկայացնում լոտոյով ամենախոշոր 10 շահում ունեցողների հետագա ճակատագիրը:
1. Ջեք Ուիթթաքերy 314.9 միլիոն ԱՄՆ դոլար ջեքփոթը շահեց 2002թ: Արդեն 2007թ-ին նրա կինը հայտարարեց, որ շատ կուզենար ժամանակին «պատռած լիներ լոտոյի շահած տոմսը»: Այս հայտարարության պատճառը բազմաթիվ կալանավորումների, դատական գործերի, անգամ մահվան դեպքերի երկար շղթայի հետեւանք էր: Իսկ այդ այդ շղթան 2002թ. շահումի հետեւանքն էր:
2. Ուիլիամ Փոսթը շահեց 16.2 միլիոն ԱՄՆ դոլար 1988թ: Եթե հաշվի առնենք տարեթիվը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ հասկայական գումարի մասին է խոսքը: Ավելի ուշ նա պատմեց շահումից հետ իր ապրած կյանքի մասին՝ այն անվանելով «մղձավանջ» եւ ասելով, որ կցանկանար երբեք չշահել այդ գումարը: Սրա պատճառն այն է, որ անմիջապես շահումից հետո նրա նախկին ընկերուհին դատարան դիմեց՝ իրեն հասանելիք գումարը ստանալու համար: Սակայն, տեսնելով, որ ոչինչ չի ստացվում խնդրեց իր եղբորը՝ մարդասպան վարձել: Ի վերջո Ուիլիամը անհաջող ներդրում արեց, ինչի հետեւանքով մեկ տարի անց 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք կուտակեց: Ներկա պահին նա ապրում է պետությունից տրամադրվող գումարների հաշվին՝ որպես սոցալապես անապահով:
3. Մեծ Բրիտանիայի բնակիչ Լյուք Փիթթարդը ազգային վիճակահանությամբ 1.3 միլիոն ֆունտ ստեռլինգ շահեց: Հարսանիք անելուց, տուն գնելուց, ճանապարհորդելուց եւ շահած գումարը ամբողջությամբ վատնելուց հետո նա վերադարձավ ՄակԴոնալդսում աշխատելու համար:
4. Սիցիլիացի անհայտ անունով մի մարդ 79 միլիոն ֆունտ ստեռլինգ շահեց 2008թ: Մինչ այս մարդը կկարողանար իր շահումը վերցնել, Իտալիայի բնակիչները բողոքի ալիք բարձրացրեցին՝ պահանջելով մեծ չափերով հարկել շահումը: Դրանից հետո սակայն շահողի նկատմամբ հետապնդումը չավարտվեց: Նրա հետեւից ընկավ մաֆիան, ինչի արդյունքում նա մինչեւ հիմա ապրում է թաքնվելով:
5. Ջանիթ Լին 1993թ շահեց 18 միլիոն ԱՄՆ դոլար: Բարեգործական նկատառումներից ելնելով Ջանիթը սկսեց բաժանել շահած գումարը տարբեր ֆոնդերի եւ հիմնադրամների, իսկ 2001թ. դիմեց դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար, քանի որ ողջ ունեցվածքը արդեն բաշխել էր:
6. Լոնդոնի բնակիչ Մարք Գարդիները 1995թ շահեց 11 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ընդամենը 13 տարի հետո նա կորցրել էր իր բոլոր ընկերներին, ընտանիքը: Նույնիսկ այն մարդիկ, ում նա հրավիրում էր շահած գումարներով գնված իր տունը, նրանից երես էին թեքել՝ իր մարդկային որակները կորցնելու պատճառով:
7. Մայքլ Քերոլը 9.7 միլիոն ֆունտ ստեռլինգ ջեքփոթը շահեց 2002թ: Այս օրից ի վեր նա ավելի քան 30 անգամ հայտնվել է դատարանում եւ դատվել թմրանյութ օգտագործելու կամ վաճառելու պատճառով: 2008թ նա հայտարարեց, որ իր շահումից մնացել է ընդամենը £500.000, մնացած գումարները նա վատնել է:
8. Ուիլլի Հըրթը 1989թ $շահեց 3.1 միլիոն: Ընդամենը երկու տարի հետո գումարը այլեւս չկար, իսկ Ուիլին կանգնած էր դատարանի առաջ՝ որպես մարդասպան: Այդ երկու տարիների ընթացքում նա ողջ շահումը ծախսել էր կնոջից բաժանվելու դատական գործընթացների եւ կոկաին գնելու վրա:
9. Չարլզ Ռիդդլին 1975թ. շահեց 1 միլիոն ԱՄՆ դոլար: Շահումից անմիջապես հետո նա բաժանվեց կնոջից, «մասնակցեց» մի քանի դատական գործերի: Ի վերջո երկար տարիներով հայտնվեց բանտում՝ թմրանյութերի հետ կապված գործարքների մեջ ներգրավված լինելու պատճառով:
10. Քեն Փրոքսմայրը $1 միլիոն շահեց Միչիգանի խաղարկությամբ: Շահումից հետո նա տեղափոխվեց Քալիֆորնիա եւ իր եղբայրների հետ միասին մեքենայի գործ սկսեց: Հինգ տարի հետո Քենը սնանկ էր եւ իր ծննդավայր վերադառնալու ճանապարհին: Մինչ այժմ էլ նա աշխատում է որպես ավտոմեխանիկ, ինչպես եւ շահումից առաջ:
Այս դեպքերից հետո ակամայից ժողովրդական մի լավ խոսք ես հիշում. «Ջրի բերած, ջրի տարած…»: