ԼԱՑ ԸԼՆԵԼՈՒ ԹԱԶԱ ՁԵՎ...
Էսօր առավոտ վեր կացա, հագնվեցի, հիշեցի որ հունվարի 15-ն է, ինքս ինձ տվեցի-առա, շունչս պահած մտա փոստի բաժամունք' արվեստանոցիս դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձերը մուծելու:
Պինդ բռնվեք աթոռից, սեղանից..
Գազ- 73,400 դր.
Էլեկտրաէներգիա - 44,500 դր.
ՅՈՒՔՈՄ - 19,700 դ.
Ջուր - 5,200 դռ
Երթևեկության անկապ տուգանք - 10,000 դր. + 5,000 դ.
Բջջային հեռ. - 9,400 դր.
---------------------------------------------------
Ընդամենը' - 167,200 դրամ
Հարյուր վաթսուն յոթ հազար երկու հարյուր դրամ Խելոք մուծեցի ու նեՌվայնությունս թափեցի առանց հերթ խսկված մի անկապ մարդու գլխին:
ՈՒժս հազիվ էդ հարիֆի վրա պատեց:
Էկա արվեստանոց մանթո նստեցի, հետո գրպանիցս հանեցի մուծումների կվիտանցիաները պատռեցի, հազար կտոր արեցի, լցրեցի ունիտազն ու ջուրը քաշեցի, որ աչքս չտեսնի:
Էդ րոպեին պաշտոնյա ծանոթներիցս մեկը զանգեց, պատմեցի, ասացի -ախր սենց ո ՞նց կլինի..
Ասաց - դե լավ թարգի', էդ էլ լաց ըլնելու թազա ձև է ՞...
Դե արի ու մի ասա - Ա ն ա ս ու' ն ...!
Սամվել Սևադա