Արմեն Մազմանյանը միանշանակ ընդունվող կերպար չէր և գործում էր գծված կաղապարներից դուրս' անընդհատ ինքն իրեն մղելով փորձարարության և «մարտի» դաշտ:


Եվ այս տեսակի հրաժեշտի արարողությունը բացի ընդունված կանոններից, պետք էր նաև չգրված տարրեր պարունակեր. դահլիճում դասական երաժշտությունը պարբերաբար ընդմիջվում էր Արմեն Մազմանյանի տեսախոսքով և Վիսոցկու խռպոտ երգով, իսկ ճեմասրահում կանգնածներից շատերը նույնիսկ չէին էլ զարմանում:

 

«Մազի հրաժեշտն իր նման նորմայից դուրս եղավ, սիրում էր Վիսոցկի», եվ հետո էլ ոչ մի խոսք. ընկերները' Արթուր Սահակյանը, Կարինե Ջանջուղազյանը, Դավիթ Ամալյանը, Ֆորշը, Հրանտ Թոխատյանն այդպես էլ չկարողացան խեղդել արցունքներն ու մի բան ասել, պարզ է' քաղաքից գույն պակասեց, երևանցի տղա կորցրեցինք: