Հ.Գ. Մի մեե~եծ < կտոր > Լեւոն Խեչոյանի մասին գրախոսականիցս ... շշմելու է' այն իր օրերում անվանել եմ' < Կիսատ մնացած Հնգամատյան >:
Հ.Գ. Էնպես կցանկամ, որ այս գրախոսությանը ձեր վերաբերմունքը լինի նույն այնպիսին, ինչպիսին իմ սոո~վորակաա~ն ստատուսների նկատմամբ է լինում..
Փափագում եմ, որ ես ու Լեւոնը հասկացված լինենք, որ ես... չփոշմանեմ, որ գրախոսական այս մի քանի հատվածները գցեցի ֆբ... մաս-կուլտի համար;
-------
Խեչոյանի գրական երկրորդ շրջապտույտի պահին հող-հաղորդիչով անցնում էր պատերազմը' Ղարաբաղյան:
Ամենաիսկական ճշմարտությունները գտնվում են պատերազմների խաժ աչքերի մեջ£:
Հեղինակը ձեռը մեկնել պատերազմին - հասկանում էր, որ այն աներեւույթ է ու ձեւեր չունի: Պատերազմն այն ՙոսկե հորթն՚ է, որ դուրս է հորդել մարդու խորքից, ու հիմա ցավագնորեն անխնա' պետք է ծնկել ու ՙերկրպագել՚ այդ կուռքին:
Ու ինչպես գիշերվա մեջ նուռն է պայթում, այդպես էլ կյանքի իրական ձեւերը պայթում-մեկտեղվում են նրա շուրջը ու հողի միջով տունդարձ որոնում: Ու հենց այդ ժամանակ էլ ծնվում է Մեծ հառաչը, որ էսթետ լինելու համար անչափ ցավոտ, գեղագիտություն դառնալու համար դեռ չապրված է:
Նրա գրականության մեջ կա եւս մեկ' դարի հիվանդության շրջան, որ բաբախում է Աղասուց դեպ Մարկես եւ Ֆրոյդից դեպ Սարտր:
Իսկ ընդհանրապես« իր ճակատագիրը մենակ կերտող Խեչոյան Լեւոնը, ինչպես բոլոր մերոնք, գալիս-անցնում է Ագռավաքարից' ալպիական մանուշակների անծիր կաթոցի ու չարենցյան խելառ-իմաստուն տարերքի միջով, Հրանտից վերցրած Տիրոջ ու բառի փնտրտուքով ու հայտնությամբ, գրելու ցավով գնում-անէանում է Աղասու ենթագիտակցարանների դաշտերում' ադամորդու որոնման ասքում պարտվելու համար:
ԵԼԻՑ
Որպես առանձին գոյություն, Լեւոն Խեչոյանն իր Եգիպտոսից դուրս եկավ Ղարաբաղյան պատերազմով:
Մի կողմ դրած պապերի միֆը, նա պետք է կերտեր իրական հայրենիք, որը որդիներինը պետք է լիներ: Այդ հայրենիքում նրանք եւս պիտի ունենային ծառեր, որ խունկ են բուրում ու արքայություն փոխանցում:
Պատերազմը կիսեց Լեւոն Խեչոյանին:
Հոգեվերլուծաբանը, որ հավերժի հետ մի քիչ խաղացել ու շապկանց մտել էր աշխարհ, այժմ տեղափոխվել էր բացատ, ուր խնկի փոխարեն վառոդ էր ծխում. ծխու¯մ ու հավերժի մասին ասքը երկատում-ոչնչացնում էր: Սա ուրիշ չափում էր. իր Օնան պապը պատգամ չուներ ապրումի այդ կերպի մասին. նրա տասնաբանյայում, ինչպես Ուխտի տապանակում, մեկընդմիշտ արձանագրված էր' մի սպանաներ:
Ու հիմա, պապերի տասնաբանյան ու չխչկանի զանգերը դոշից կախել, պատերազմի դաշտում գրեթե ծիծաղելի խրտվիլակ դարձել, թախծոտ աչքերով կոմեդիանտ-գրողը' այդ ողջ ծխին դեմ հանդիման ինքնապաշտպանվելու ոչինչ չունի, բացի իր բարակ մաշկից, ու նրա տակ թաքնված տաք սրտից, որը պատերազմի ծխից ագրեսիա է ապրում, ինչն էլ չի թաքնվում տողատակերում:
Ընդհանրապես գրողը ձեռքը գրիչ պետք է վերցնի ոչ թե այն ժամանակ, երբ հայտնաբերել է ուտիճին ու կռիվ տա նրա հետ, այլ այն ժամանակ, երբ կռիվը տվել-վերջացրել ու այդ կռվում հաղթել է:
Տողն այդ ժամանակ է կենդանի, այդ ժամանակ է գիրն օգնում: Եթե ոչ' ընթերցողին էլ կխճճի ու կկորցնի կայացման լաբիրինթոսում' ագրեսիվության նոպան նրան փոխանցելով:
Պատերազմի մասին կիսավավերագրական-կիսագրական գործերում Լեւոն Խեչոյանը պապերի ձեռքից լոք տվել' մի մատ երեխա, սովետական« չպատրաստ' ընկել է կռվի դաշտ:
Ու կոշտ-պատերազմական չկայացած սերը, ցավի վառոդահամ ծուխը մեծ հաշվով տեղ չի թողնում գրականության համար. ցավը' շատ-շատ, պատերազմն էլ այնպես անողոք, այնպես դաժան, որ մթագնել է ողջ աշխարհն ու նրա գրական անդաստանները. < ՙԱյստեղի կապույտ, պսպղուն երկնքով անցնող հրեշտակներն այլեւս չեն կարողանում իջնել այրվող հողին կամ եթե իջնում են, իրենք էլ զինվորի հետ մեռնում են անօգնական >:
Ինչպես խախտված են չափումները ՙԽնկի ծառերում՚, այդպես էլ խախտված են այստեղ: Առաջինում խախտումը սիրուց է, երկրորդում' ցավից, եւ դա էլ ուրեմն դիալեկտիկա է, գոյերի տարբեր վիճակ, երբ ինչ-որ բան գալիս ու դեպ հողի ընդերք է տանում վերին կերպերը' թափուր տեղը լցնելով ագրեսիայով:
Կարդալով պատերազմի մասին նրա գործերը' հասկանում ես, որ անապատ ելած տղին մի կամ երկու-երեք պատերազմ էլ է պետք' ոչ առարկայական, այլ' հոգու, որում պիտ հաղթի պատերազմները հոգիներում տեղի ունեցող չհաղթահարված կռիվների առարկայացված դրսեւորումներ են, որ մի սերնդից անցնում են մյուսին, ինչպես հաղթանակներն են անցնում. < Երբ մենք կռվում էինք, Մուրադը' նրա ամենամոտ ընկերը, գնացել էր մեզ համար հաց բերելու, եւ նրանց նշանառուն խփել էր նրան, ու Գուրգենը երբ հացի անուն էր լսում' անմիջապես հայհոյում էր հացին ՚>:
Այդպես է' տղան, որ մեծացել էր Օնանի ու Խեչոյի ծոցում, հետն էլ սովետական օրերում, ուր ոչ Աստծուն էին պատրաստ, եւ ոչ էլ պատերազմը կլլելուն, խարխափելու էր իր եւ < հացի > արանքում:
Գրողն այդ գործերում ընթերցողին տանում է մի դաշտ, ուր դեռ մտային' հետեւաբար հոգու լիարժեք անցում չի կատարել« ու երկուսով անէ այդ տարածքում խարխափելով' վայրի-թափառական շան նման վնգստում են պատերազմի ու իրենց ցավի վրա' պարզվելու-զուլալվելու համար:
Կիսատ զինվորի կիսատ գործերն իր սերնդի ՙԵլիցն՚ է' անկումների ու կորուստների Եգիպտոսից, ուր առաջին արձագանքն անպայմանորեն պռատ ու ցավոտ էր լինելու:
Պատերազմը ՙԵլիցն՚ էր սովետականությունից. այդ փորձությունն իր վրա առավ Լեւոն Խեչոյանը ու մի պատերազմաչափ մաքրեց Եգիպտոսը' բացելով գերությունից ազատման առաջին ոտնատեղը:
Յուրաքանչյուր փորձություն սերնդին ավելի է մոտեցնում սեփական սրբարանի դռանը. երկրաշարժը եւ պատերազմը մեր սերնդի նոր սրբարանի քարերն էին:
Մեկ շտրիխ եւս. պատերազմի սերնդի արձակն էդպես էլ պետք է լիներ, որովհետեւ եթե զինվորը < համապատասխանաբար > գրողը իր թիկունքում ունենար ոչ թե 600-ամյա պետականության չգոյություն, այլ ավանդույթների հզոր ուժով կանգուն երկիր, որը ներքին ապրումից զատ' առարկայական-պետական գոյություն է պարտադրում զինվորին« ապա զինվորը պատերազմ կգնար ոչ որպես երկնաքաղաքացի, այլ հզոր երկրի պատգամասաց ու այդ ժամանակ արդեն սերնդի հայացքը պատերազմին հաստատապես այլ էր լինելու, եւ մենության լուսնախաչը պատերազմի վրա' ուրիշ կառույց էր հենքելու: