Իսպանիայի ոստիկանությունը և սպորտում առողջապահության պաշտպանության ազգային գործակալությունը երկու օպերացիա են անցկացրել ընդդեմ մարզիկների դոպինգի մատակարարումների: Արդյունքում ձերբակալվել է 40 մարդ և առգրավվել է 380 հազար արգելված խթանող դեղահաբերի չափաբաժին: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսպանիայի իրավապահ մարմիններին:
Փոխանցվում է, որ դոպինգ մատակարարող ցանցերից մեկը գտնվել է Ալիկանտե քաղաքում՝ Իսպանիայի միջերկրածովյան ափին: Ձերբակալության ժամանակ գրասենյակում գտվել են զինված մարդիկ, որոնք զինված դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին: Երկրորդ ցանցը տեղակայված է եղել Վալենսիայում: Դրա անդամները դեղամիջոցները բերել են արտասահմանից և այն տարածել մարզիկների շրջանում:
Բացի այդ ոստիկանությունը ստուգումներ է անց կացրել Վալենսիայի 15 դեղատներում, քանի որ խթանիչ միջոցները ձեռք են բերվում կեղծ դեղատոմսերով: Արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 600 կեղծ դեղատոմս և առաջատար բժիշկներից մեկը ձերբակալվել է:
2013 թ ոստիկանությունը մարզիկներին դոպինգ մատակարարելու համար ձերբակալել էր 178 մարդու և առգրավելով 1 մլն դոզա խթանող դեղահաբեր: