Նոր հասկացա, թե ինչու էր մեր ազնվագույն վարչապետը ՌՔ-ին համարել ազգային հերոս և նրա անունը արժանի համարել ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով գրելուն: Ախր դրանով փորձել էր բարձրացնել իր վարկանիշը, երբ նման գովասանքից հետո ՌՔ-ի օրոք տնտեսական բումի հիմնական բաղադրիչը՝ շինարարությունը բնորոշել էր որպես «տնտեսական փուչիկ»: Նման խոսքի համար էլ իրեն կարելի էր համարել իսկական «սուպերմեն»՝ անունն էլ պլատինե տառերով գրելուն արժանի: