Ջարդվում է հերթական տաբուն. մահացածների ետևից վատը չեն խոսում: Ինձ թվում է, որ դա դրական երևույթ է: Վատը խոսել իհարկե պետք չի, պետք է ճիշտն ասել, անկախ հանգամանքներից: Սա Սերժ Սարգսյանի իշխանությունից ժառանգվելիք եզակի դրական արժեքներից է լինելու: Յուրաքանչյուրը պետք է գնահատվի ըստ իր արժանիքները' կենդանի, թե մահացած: Դա այն տաբուներից է, որը մեզ երկերեսանի է դարձնում և ստիպում լռել կամ սուտ խոսել: Հաջորդ կարևոր տաբուն, որը նույնպես պետք է հաղթահարվի այն է, որ իշխանության հանդեպ ուժ կիրառելը հանցագործություն է: Իշխանության հանդեպ ուժ կիրառելը իհարկե հանցագործություն է, եթե այն օրինական է:

 

Ստեփան Դանիելյան