Ապրեցին, ապրեցին, ու հանկարծ Մարգարը ձանձրացավ: Նա մտածում էր նավաստի դառնալ ու աշխարհի բոլոր ծովերը ծայրից ծայր լողալ: Մի չիրականացած, կիսատ նպատակ էլ ուներ' գրել “Դոն Կիխոտ”-ի շարունակությունը: Վեպի շարունակության սյուժեն ու գաղափարը նա արդեն բանտարկության քսանհինգ տարիներին գիշեր ու ցերեկ մտքի մեջ խնամքով շարադրել ու գրել էր: Միայն թե այս անհետաձգելի խնդիրը թողել էր հետագային' անքուն գիշերներին իր նավախցում գրելուն: Երկար ժամանակ գլուխ էր ջարդում' նավին հասնելու, նպատակն իրականացնելու վրա: ՈՒ վերջապես մի օր միջոցը գտավ: Զեքալի “Զինգեր” կարի մեքենան ամբողջովին քարուքանդ արեց: Եվ “Զինգերի” վրա աշխատելու պահին մեզ պատմում էր, թե ինչպես է բանտից փախել' ամբողջ Խաղաղ օվկիանոսը ծայրից ծայր լողալով.......

Լևոն Խեչոյան Խնկի Ծառեր
Ցավում և ցավակցում եմ.................................

 

Լուսինե Բադալյան