Մեր եկեղեցին իհարկե Սրբություն է, բայց աշխարհիկ իշխանությունը պետք է մնա աշխարհիկ իշխանություն և երկիրը պետք չէ ղեկավարել Աստվածաշնչի ՁԵՐ ԸՆԿԱԼԱԾ մոտեցումներով, դա կտանի մեզ կործանման: Հիշեք, նույնիսկ Քրիստոսն էլ ասում' ԿԱՅՍՐԻՆԸ ԿԱՅՍՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ' ԱՍՏԾՈՒՆ: Հարգելի բարձրագույն ղեկավարություն, որպես քաղաքացի խնդրում եմ, հարցազրույցներում ու եկեղեցական տոների ժամանակ մի եղեք ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ "հոգևորական", մենք ձեզ ընտրել ենք որպես աշխարհիկ ղեկավարներ, եթե գտնում եք, որ աղոթելու ժամանակն է, կարող եք հրաժարական ներկայացնել ու վարել ճգնավորի կյանք: Մեկ բան ևս' ՑԱՎՈՒՄ եմ, բայց Հայասանում այսօր եկեղեցական բարձրագույն այրերին մոտ լինելն ու նրանց պատարագներին մասնակցելը հեղինակության աճ չի բերում, սա իմ խորին համոզմունքն է: Իհարկե մեր եկեղեցում դեռևս կան Արցախի ու Շիրակի թեմի առաջնորդների նման հոգևորականեր, որոնց հետ շփվելուց իսկական հոգևոր բավարարվածություն ես զգում: Մի խոսքով' ամեն բան գեղեցիկ է չափի ու ողջամտության մեջ, ես շատ ուրախ կլինեի, որ աղոթքներին տրվող ժամերի փոխարեն մեր պատասխանատու այրերը մտածեին արտագաղթի ու երիտասարդության շրջանում ապագայի հանդեմ գնալով նվազող հավատը կանգնեցնու մասին, որքանով ես եմ տեղյակ' աղոթելով թոշակներ ու նպաստնել չեն բարձրանում, արտագաղթ չի կանգնում: Աստված մեզ օգնական:
Զոհրապ Եգանյան