Փակվել է ավտոբուսների 30 համարի երթուղին, որը հիմնականում ուսանողների էր սպասարկում: Այս ավտոբուսի երթուղին հետևյալն է. Սիլիկյան թաղամաս – Ե/Գ կայարան: Այն անցնում էր Մարգարյան, Հալաբյան, Կիևյան փողոցներով, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներով, Չարենց, Ալեք Մանուկյան, Եր. Քոչար փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով երթուղին ավարտում էր երկաթգծային կայարանում:

 

Դե ով սովորել է ԲՈւՀ-ում, գիտի որ, շրջաններից եկած ուսանոողները վարձով բնակարաններ վերցնում էին հիմնականում ծայրամասերում ու տրանսպորտով գալիս էին Փոքր կենտրոնում գտնվող ԲՈւՀ-երը: Հիշում ենք նաև ուղևորափոխադրող կազմակերպությունների շանտաժատիպ հայտարարությունները, որոնք հնչում էին մինչև նոր տարին ու աբսուրդային սուտը, որ իրենք վնասով են աշխատում ու եթե այսպես շարունակվի, ապա ստիպված կլինեն դադարել աշխատելը: Հիմա նույն տափակ տրամաբանությունը տեսնում ենք 30 համարի պարագայում: Ո՞նց արող է վնասով աշխաատել մի ընկերություն, որը միայն վերջերս էր իր ավտոբուսների քանակը 13-ից մինչև 16-ի, որովհետև եղած մեքենաները չէին բավարարում երթուղու լիարժեք սպասարկման համար: Մի բան հաստատ գիտեմ, վնասով աշխատելուց մեքենանների քանակը չեն ավելացնում, այլ նվազեցնում եմ, իսկ այս ամենը ուղղակի թատրոն է ու ստորագույն դերասանական խաղ են ցուցադրում պարոնայք գծատերերը: Ամեն դեպքում, սպասենք նոր փակվող գծերի ու հետո մեր ազգանվեր քաղաքապետարանը << չի դիմանա>> ու տեղի կտա:

 

Գևորգ Ալեքսանյան