Հունվարի 11-26-ը Վեյկ ան Զեեում կանցնի Tata Steel շախմատային փառատոնը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:
Գրոսմայստերը կմրցի Հիկարու Նակամուրայի, Բորիս Գելֆանդի, Սերգեյ Կարյակինի, Արկադի Նայդիչի, Ֆաբիանո Կարուանայի, Լեյնիեր Դոմինգեսի, Անիշ Գիրիի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Ռիչարդ Ռապպորտի ու Լյուկ վան Վելիի հետ:
Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթհան Անանդը հրաժարվել են մասնակցությունից:
PanARMENIAN.Net