Փաստորեն պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենք-ի կիրառմամբ, արդեն իսկ 2014թ-ի հունվարի 1-ից, 1974 թվականից այս կողմ ծնվածների աշխատած տարիների ստաժը կորել է: Արդեն նշանակություն չունեն ուսանողական տարիները և զինվորական ծառայության տարիները, որոնք մինչ այժմ հաշվարկվում էին որպես ստաժ: Ու այդ աշխատած տարիների մուծած սոց վճարները ի՞նչ են լինելու: Իզուր՞ ենք մուծել:
Սոց քարտեր ներդնելուց ասում էին, որ մեր ողջ ֆինանսական պատմությունը հաշվառվալու է այդ սոց քարտերի միջոցով, որի արդյունքում ստանալու ենք թոշակ: Այդ համակարգը ու դրան վերաբերվող մուծումները ի՞նչ եղան: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրական մասնագիտական մոտեցում ցուցաբերած չի տվյալ օրենքի մշակման հարցում:
Սևան Աղաջանյան