tert.am
Բոլորս մարդ ենք, և հենց սա պետք է մեզ միավորի:
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց ժամանակ շատ հաճախ բախումներ են գրանցվում իրավապահների և ցուցարարների միջև, հայտնում է bigpicture.ru-ն' ներկայացնելով լուսանկարներ, որոնք հակառակն են ապացուցում. դաժանության ու բռնության փոխարեն երբեմն մարդիկ ընտրում են այն, ինչը մեզ մարդ է դարձնում' կարեկցանք մեկը մյուսի հանդեպ:
2013թ., Ուկրաինա, Կիև
Տղամարդը դաշնամուր է նվագում բողոքի ակցիայի ժամանակ։
2011 թ., Կոլումբիա, Բոգոտա
Ցուցարար աղջիկն ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ փորձում է համբուրել կին ոստիկանին:
2013թ., Եգիպտոս
Կինը բուլդոզերից պաշտպանում է վիրավոր ցուցարարին:
2010թ., Կանադա, Տորոնտո
Ծաղրածուների հագուստով ցուցարարները զվարճացնում են ոստիկաններին Տորոնտոյում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ:
2013թ., Թաիլանդ, Բանգկոկ
Հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարարը վարդ է պարզում զինվորին:
2012թ., Բրազիլիա, Սան Պաուլու
Բրազիլացի ցուցարարը գրկած տանում է վիրավոր ոստիկանին:
2011թ. , Կոլումբիա, Բոգոտա
Կրթական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ուսանողը փարվում է իրավապահին:
1992 թ., ԱՄՆ, Ջորջիա
Ակցիայի ժամանակ երեխան շոշափում է ոստիկանի վահանը, որի մեջ իրեն է տեսնում:
2013թ., Բուլղարիա, Սոֆիա
Ցուցարար աղջիկն ու ոստիկանն արտասվում են բողոքի ակցիայի ժամանակ: