Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում մեզնից յուրաքանչյուրը կկանգնի լրջագույն սոցիալական աղետի առջև: Մեր բոլորիս համախմբված պայքարով է, որ կկարողանանք կանխել դա: Բոլորին, բոլորին, բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, սոցիալակն վիճակից կամ այլ հանգամանքներից կոչ ենք անում 2013 թվականի հունիսի 7-ին ժամը 10-ին լինել Երևան, Սարյան 22 հասցեում: Բարձրացնենք մեր բողքի ձայնը և միասնաբար կանխենք աղքատության խորացումը: Քաղաքական գործիչներ, մտավորականներ, կուսակցապետեր, պատգամավորներ, արձագանքեք մեր կոչին և միացեք մեզ: Հասարակական այս պայքարին չմիանալու և հարցի լուծման կապակցությամբ արդյունավետ նախաձեռնությամբ հանդես չգալու դեպքում Դուք Ձեր անգործությամբ փաստացի կնպաստեք ՀՀ-ում սոցիալական ծանր իրավիճակի խորացմանը և հայաթափմանը: Եղեք այդ օրը ժողովրդի կողքին:

«Եկե՜ք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնություն

 

Անի Կաղինյան