blog.1in.am-ը գրում է`

 

Համացանցում է հայտնվել «Украинская правда» օրաթերթի լրագրող Տատյանա Չերնովոլի վրա հարձակման կադրերը ֆիքսող տեսանյութը: Փորձագետները հաստատել են, որ տեսանյութի վրա պատկերված ամիսը, ամսաթիվն ու տարեթիվը սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Այն պարզապես տեխնիկական խնդիր է:

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 25-ին անհայտ անձինք մեքենայով հարվածել են նրան: Լրագրողը փորձել է փախչել, սակայն նրան բռնել են ու դաժան ծեծի ենթարկել: Լրագրողը ստացել է գանգուղեղային վնասվածքներ: Ձերբակալվել էր 2 կասկածյալ: Ծեծի պատճառը, ըստ գլխավոր վարկածի, Չերնովոլի լրագրողական գործունեությունն է: Վերջերս նա մի քանի հոդվածներ է հրապարակել, որոնցում սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյին: Նրան վերաբերվող վերջին հրապարակումը վերնագրված էր այսպես. « Здесь живет палач. Имение министра МВД Виталия Захарченко»: