Անցյալ տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրած Գոռ Սուջյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Արամ MP3-ը՝ Հայաստանի լավագույն ձայներից մեկը: Ես և՛ հպարտ եմ, և՛ երջանիկ այս նորության համար: Ցանկանում եմ միանալ բոլոր շնորհավորանքներին և մաղթել Արամին հաջողություն»: Հիշեցնենք, որ 2013-ին Եվրատեսիլին Հայաստանը ներկայացրեց «Դորիանս» խումբը` 26-ամյա մենակատար Գոռ Սուջյանի գլխավորությամբ՝ «Lonely planet» երգով: