Տարվա նախաշեմին բոլորին հետաքրքրում է, թե ինչ է սպասվում ապագայում: Բնական է, ես էլ արդեն ներկայացրել եմ աստղերի լեզվով ներկայացված տեղեկության սեփական «թարգմանությունը», այսինքն իմ կանխատեսումները Բայց, առաջարկում եմ ծանոթանալ նաև ուրիշների կանխատեսումների հետ:

Ըստ անցյալ դարի մեծագույն պայծառատեսներից համարվող Էդգար Քեյսիի, Երկիր մոլորակը կենթարկվի ոչ թե ընդամենը կլիմայական փոփոխություների, այլ իսկական տարերային աղետների' միլիոնավոր զոհերով: Ըստ նրա' Ալաբամայում կիջնի այլմոլորակայինների նավատորմ: Նրանք երկրաբնակներին վերջնագիր կներկայացնեն' կամ ապրում եք խաղաղ, կամ մոլորակը կոչնչացվի: Կտրվի վեց ամիս, որ դադարեցվեն բոլոր պատերազմները: Երկրաբնակներն այլմոլորակայինների հետ «Ժամանակի ճամփորդների» կոալիցիա կկազմեն: Քեյսին նույնիսկ նկարել է այդ կոալիցիայի խորհրդանշանը, որն իրենից ներկայացնում է կիսաթափանցիկ գնդի մեջ ամփոփված կնոջ և տղամարդու կերպարներ:
Համաձայն աստղաբան Պավել Գլոբայի, այս տարին կլինի ագրեսիվ: Կակտիվանան բոլոր ռազմական կոնֆլիկտները, այլ կերպ ասած Երկիրը կկանգնի համաշխարհային պատերազմի շեմին: Արևելքը կցնցվի հեղափոխական շարժումներից: Եմենը և Սիրիան առանձնապես կտուժեն, Իրանը նույնպես զերծ չի մնա այդ ամենից: Ամբողջ մոլորակով կանցնի տեռորիզմի ալիք: ԱՄՆ-ի համար կլինի ճակատագրական տարի: 2014 թվականը կլինի տնտեսական վիճակի վատթարացման, իսկ հաջորդ'2015 թվականին դոլարը կարժեզրկվի: 2014-ին նավթի գինը կընկնի, ինչը վնաս կբերի սև ոսկու վրա հիմնված երկրներին: Ամռանը կշատանան ավիավթարները, իսկ ձմռանը մեծ է երկրաշարժերի ջրհեղեղների, ցունամիների հավանականությունը: Հնարավոր է, որ գտնեն քաղցկեղի բուժման եղանակ: Աստղաֆիզիկայի բնագավառում կարվի հայտնագործություն, որը կհամարվի 21-րդ դարի գլխավոր սենսացիան:

Ցանկացած դեպքում, հաստատ է մի բան, անկախ տարատեսակ կանխատեսումներից, յուրաքանչյուր մարդ ինքն է իր ճակատագրի տերն ու ինքն է որոշում ինչ և ինչու անել: Կանխատեսումները կարդացեք, և ԸՆԴԱՄԵՆԸ հաշվի առեք: Մարդը նման է գետի ափին նստած ոսկեխույզի: Ամեն օր նույն գետի ավազն է լվանում: Ընթացքում կարող է մատները կտրվեն ապակու փշուրով, կամ գտնի ոսկու կտոր: Բայց, անկախ այդ հավանականություններից' ոսկեխույզը համառորեն անում է իր գործը, թափոնների վրա չկենտրոնանալով այլևս: Այսպես էլ յուրաքանչյուր տարի բերում է և´ լավը, և´ վատը: Մեզնից է կախված, թե որքանով ենք կարողանում լավը կորզել, իսկ վատը չեզոքացնել:
Լավ եղեք Շնորհավոր Նոր Տարի:

 

Ալինա Դերձյան