Խոյ. Տարվա հաջողությունները մեծապես կախված կլինեն այն բանից, թե ինչպես կկարողանաք հետահայաց ձգելով ձեր ապրած կյանքին, ճիշտ գնահատել մի կողմից' նվաճումները ու ձեռքբերումները, մյուս կողմից էլ'հասկանալ վրիպումների և բացթողումներ իրական պատճառները:
Ֆինանսական վիճակը կարող է խիստ անհարթ լինել, ինչը չպետք է ձեզ մտատանջությունների մեջ գցի: Դժվար պահերին հիշեք, որ վայրիվերումներն անխուսափելի են ոչ միայն ձեզ, այլև' բոլորի համար:

Անձնական հարաբերություններում առաջանահերթությունը պետք է դառնա հանդուրժողականությունը և երկխոսության մշտապես պատրաստ լինելը: Չպետք է խուսափեք մարտահրավերներից, ճիշտ պահին պետք է կարողանաք դրանց բուն էությունը և հետագայի վրա չպետք է թողնեք ամեն տեսակ անհարթությունների կարգավորումը:

Ցուլ. Տարվա կարգախոսը ձեզ համար պետք է դառնա առավելագույնս ակտիվ կյանք վարելը: Եթե անգամ ժամանակ առ ժամանակ ցանկություն առաջանա աննպատակ պառկել բազմոցին, կամ ժամանակ սպանեք սոցցանցերում, հիշեք, որ դրանք խիստ ժամանակավոր բնույթ են կրելու:

Տարվա առաջին իսկ օրերից մխրճվելու եք աշխատանքի, և գործանական հարաբերություններ կարգավորելու ու խորացնելու մեջ: Գուցեև միլիոններ կվաստակեք, սակայն ամենայն հավանականությամբ կգտնվեն հովանավորներ, ընկերներ, ովքեր պատրաստ կլինեն նպաստել ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը: Տարվա ընթացքում կգտնվեն շատ-շատերը, ովքեր ամեն կերպ կօգտվեն ձեր բարությունից, կամեցողությունից և անդուրժողականությունից: Զգույշ եղեք և թողեք ձեզ շահագործել: Սակայն դրա հետ միասին էլ ավելորդ պարտավորությոններով մի սահմանափակեք ձեր ազատությունները և անկախությունը, փորձեք մի որոշ չափով էլ ուղղակի ապրել ինքներդ ձեզ համար:

Երկվորյակներ. Տարվա համար ձեր առաջնահերթությունները պետք է լինեն սառը դատողությունն ու սթափ հետևություններ անելուն պատրաստ լինելը: Մասնագիտական առումով ձեզ ընդհանուր առմամբ հանգիստ տարի է սպասում: Աննշան դժվարություններն ու խոչընդոտներն անխուսաթելի են և պայմանավորված են հիմնականում «մարդկային գործոնով»: Նման բաներից հնարավոր է մասամբ խուսափել, եթե չափազանց դյունահավատ չլինեք, ամեն առիթով չբացեք հոգին ամեն մարդու առջև, ով բոլորովին դրան արժանի չէ, սակայն դրա հետ մեկտեղ էլ կարողանաք արագ կողմնորոշվել այն մարդկանց մեջ, ովքեր իրոք արժանի են ձեզ վստահությաննն ու բացությանը:

Հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա: Ընտանիք ունեցողները պետք է օգնության կոչեն բանականությանը, որպեսզի հանկարծ չդառնան հրապույրների գերին և անձնական հարաբերությունները վերածվեն գլխացավանքների: Իսկ դեռևս իրենց կեսերին չգտածները պետք է կարողանան լավ կողմնորոշվել վերջնական գնահատականներ տալիս:

Խեցգետին. Տարվա ընթացքում շատ կաշխատեք և լավ էլ կվարձատրվեք: Ընտանեկան բյուջեն կհամալրեն պարգևավճարային խրախուսանքները: Չի բացառված, որ այդ ամենի հետևանքով լուրջ ձեռք բերում ունենաք' թանկ ավտոմոբիլ, գեղեցիկ կահույք կամ հաճելի արտասահմանյան ուղևորություն: Կգործի հետադարձ կապի սկզբունքը' որքան ավելի ծատ եք վաստակում, այնքան ավելի շոշափելի են դառնում ձեռքբերումները և կյանքի նորանոր հաճույքները, իսկ որքան ավելի շատ են դրանք լինում, ապա էլ ավելի շատ եք ձգտում շատ վաստակել' եղածը խորացնելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Անձնական հարաբերությունների առումով հուզական, տպավորություններով լի տարի է սպասում: Սերն ուղղակիրջապատում է ձեզ և իրեն դրսևորում ցանկացած քայլափոխի: Նշանի արական ներկայացուցիչները պետք է նախաձեռնողականություն և ակտիվություն ցուցաբերեն, իսկ իագականները' լինեն ավելի կոկետ, հանդուրժող և բարյացկան:

Առյուծ. Տարվա առաջին իսկ ամիսներից ձեզ կհետապնդի գերազանց ինքնազգացողությունն ու բարձր տոնայնությունը: Ձեր հաջողությունների մեծապես կնպաստի նաև ոչ ցուցադրական ինքնավստահությունը, ձեզ ուժերն ու հնավարությունները իրատեսորեն գնահատելու կարողությունը:

Պրոֆեսիոնալ գործունեությունը կզարգանա աճի միտումով: Արդեն տարվա կեսերին կզգաք առաջխաղացման լուրջ նախադրյալներ, մնում է միայն որ հետևողոկան լինեք,արագ կողմնորոշվեք և հասկանաք, թե հատկապես ինչն է ձեզ համար նախընտրելի: Ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն կընձեռնվի, ընդ որում' բոլորովին անսպասելի աղբյուրից:

Անձնական հարաբերություններում սկզբում կգերիշխեն ռոմանտիկ հրապոյրները, սակայն ամիսներ անց վրա կհասնի սթափ զգացմունքների պահը: Եթե անգամ աստացվի այնպես, որ բաժանվեք ձեր ընտրյալից, ուրեմն բարին դա էր:

Կույս. Այս տարի սեփական անձի հանդեպ հոգատար վերաբերմունքը կհանգեցնի զգալի արդյունքների: Մասնագիտական ուղղվածության մեջ առաջնահերթը կլինի անշեղորեն ձեր առջև դրված նպատակին հասնելը, անգամ' եթե ճանապարհին առաջին հայացքից անհաղթահարելի թվացող բարդությունների հանդիպեք:

Տարվա առաջին ամիսներին բարդությունները սովորականից ավելի շատ կլինեն, սակայն դրանք հիմնականում պայմանավորված կլինեն ձեր ինքնավստահության պակասով և զգուշավորության դրսևորումներով, որոնք երբեմն կարող են և անտեղի լինել:

Անձնական հարաբերությունների զարգացումները կախված կլինեն ոչ միայն ձեզանից: Սիրո, ներդաշնակության և երջանկության բոլոր նախադրյալները կլինեն, միայն թե դուք չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնեք, չլինեք պասիվ և սիրելիներից չպահանջեք ավելին, քան նրանք կարող են ձեզ տալ:

Կշեռք. Հոգեբանական առումով բավական աբրդ տարի է ձեզ սպասում, քանի որ ստպված եք լինելու անվերջ գնահատականներ տալ ձեզ նախկին գործողություններին, ձեռք բերումների, սխալներին, ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերություններին: Ամենակարևորը' որ կարողանաք իրավիճակները պատկերացնել ճիշտ, հիմնվեք դրանց վրա և այդ կերպ էլ կառուցեք ձեր ապագահ գործողություններն ու հարաբերությունները:

Ֆինանսական առումով էլ հարթ չի լինի: Ժամանակավոր անհաջողությունները ձեզ չպետք է վհատեցնեն, քանի որ պետք է հիշեք, որ դրանց հաջորդելու է հաջողության փուլը և դուք իովին վարձահատույց եք լինելու ձեր ջանքերի և սպասումների դիմաց:

Անձնական հարաբերությունները կկառուցվեն փոխվստահության և անկեղծության վրա: Հիշեք որ աշխատավայրում և թե ինտիմ փոխհարաբերություններում ձեզանից ակնկալելու են առաջին հերթին անկեղծություն և պատրաստակամություն:

Կարիճ. Բավական հեռանկարային տարի է սպասում, քանի որ նախկինում բավական ջանքեր եք թափել, իսկ հետևում թողել բավականաչափ կիսատ գործեր, որոնց ավարտն հասցնելու պահը վերջապես եկել է: Տարեսկիզբն, այդ առումով, բավական ակտիվություն կպահանջի, ուստիև դուք էլ պիտի կարողանաք ճիշտ կարգավորել ձեր ուժերի բաշխումը, որպեսզի ժամանակից շուտ չհայտնվեք մի այնպիսի իրավիճակու, երբ զգում եք, որ դեռ ոչինչ չարած' արդեն սպառել եք ձեր եռանդը:

Անակնկալներով ու անսպասելի առաջարկներով լեցուն տարի կլինի, իսկ ֆինանսական ֆոնն էլ ընդհանուր առմամբ բարեհաճ: Համենայն դեպս, լուրջ ֆինանասկան դժվարություններ չեք զգա, իսկ եթե երբեմն էլ փողի պակասն իրեն լրջորեն զգացնել տա, ձեզ չեն մոռանա ձեր մտերիմները, որոնք միշտ էլ ձեր կայնքի ընթացքում պատրաստ են եղել ձեզ օգնել:

Անձնական հարաբերություններում գերիշխողը ներդաշնակությունը կլինի: Ընտանիքի անդամների հետ շփումներում որակական փոփոխություններ կզգաք, փոխադարձաբար կհամոզվեք ավելի խորը և ջերմ զգացմունքներ տածելու մեջ:

Աղեղնավոր. Տարին հենց սկզբից ձեզ զգացնել կտա, որ ձեզ համար եկել է վճռական գործողությունների, ակտիվություն դրսևորելու, էլ’ ավելի շրջահայաց լինելու ու սթափ որոշումներ կայացնելու պահը; Թող ձեզ բոլորովին չանհանգստացնի այն իրողությունը, որ նման ժամանակահատվածներ դուք էլի ունեցել եք, և արդյունքում էական փոփոխություններ չեն եղել' միգուցե, այն ժամանակ դուք ինքներդ դեռ հասունացաք չեք եղել կոնկրետ ո վճռական քայլեր անելու համար:

Մասնագիտական հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա' դուք դրանց հասնելու համար արդեն մեծ գին տվել եք տարիներ շարունակ, միգուցե' ինքներդ էլ դա չզգալով: Ահա և եկել է պտուղները քաղելու պահը: Ֆինանսական հաջողություններն էլ գրեթե նույնությամբ կարտապատկերեն կարիերայում առաջխաղացման գործընթացը: Բարեկեցության լուրջ փոփոխություններ կունենք, ինչը նաև չեն զլանա խոստովանել ձեր ընտանիքի անդամները և ամենամտերիմ մարդիկ:

Անձնական հարաբերություններում փոքր-ինչ այլ պատկեր է' դուք այդքան էլ արագ չեն կողմնորոշվում ոչ’ ձեր զգացումներում և դիրքորոշման մեջ, ոչ էլ'դիմացինի պահվածքում: Արդյունքում որոշ ժամանակահատված կանցնի փոխհարաբերություններ պարզաբանելու մեջ:

Այծեղջյուր. Հակասական, սակայն ընդհանուր առմամբ դրական զարգացումներ խոսատցող տարի է ձեզ սպասում: Շատ կարևոր կլինի հիշելը, որ պետք չէ ձեզ վրա վերցնլ շատ ավելին, քան դուք ի վիճակի եք: Այդ կերպ դուք կկարողանաք նաև ճիշտ բաշխել ուժերը և եզրագծին կհասնեք դեռևս չսպառված:

Աշխատավայրում կարող են խնդիրներ ծագել կապված աշխատակիցների և ղեկավարության հետ հարաբերությունները ոչ այքան հարթ կառուցելու հետ: Դրանք խոր հետքեր չեն թողնի, մնում է միայն որ հետագայում կարողանաք ճիշտ ուղու մեջ դնել ձեր փոխվստահությունը:

Ֆինանսական առումով ավելի բարեհաճ կլինեն տարվա կեսերը, երբ սկզբի շրջանի ջանքերը իրենց արդյունքները կբերեն: Ամռանը ձեզ հաճելի ուղևորություն է սպասում' դուք կկարողանաք բավարարել ձեզ վաղեմի ցանկություններն ու սպասումները:

Անձնական հարաբերություններում պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինեք: Համենայն դեպս ձեր դիմացինները ձեզանից առաջին հերթին դա են ակնկալում:

Ջրհոս. Տարին միանգամից հաջող կսկսվի և առանձնապես ֆորս մաժորային իրավիճակներ չեն առաջանա: Այն ձեզ համար հատկապես նշանակի կդառնա, եթե դուք ձեր վրա լրացուցիչ պարտականություններ վերցնեք, հակառակ դեպքում, ստիպված կլինեն բավարարվել եղածով, և այն ամնով, ինչը մինչ այս ձեզ հանար սովորական է եղել:

Ֆինանսական վիճակում փոփոխություններ եթե լինեն էլ, ապա միայն տարվա երկորդր կեսից: Երբեմն իրենց կարող են զգացնել որոշ առողջական խնդիրներ, սակայն ձեր նպատակը պետք է լինի ժամանակին և անհապաղ դրանց դիմացն առնելն ու վերականգնման համար ամենաօպերատիվ մեթոդները կիրառելը:

Աշխատանքային և անձնական հարաբերությունները կզարգաաննա գրեթե միևնույն ձևով' երկուսում իրենց զգացնել կտան ժամանակավոր չհասկացվածությունները և փոխադարձ անվստահությունը: Սակայն բարեբախտաբար ձեր խոհեմությունը ձեզ կօգնի ժամանակին և ճիշտ ձևով իրավիճակում ամենահստակ որոշումներ կայացնել:

Ձկներ. Սա ձեր կյանքում կլինի հենց այն տարին, որը հետագայում հիշելիս չեք զլանա այն պատմական կամ շրջադարձային անվանել: Եվ դրանում որոշիչը կլինեն ոչ այնքան իրադարձությունների զարգացումները, անսպասելի անակնկալները, որքան դրանց նկատմամբ ձեր մոտեցումները, ընկալումներն ու ձեր պատասխան գործողությունները:

Մասնագիտական և ֆինանսական առումով որևէ շրջադարձ տարվա ընթացքում չի սպասվում, լավագույն կլինեն նախորդ տարիների ձեռքբերումների խորացումներ և ընդլայնումներ: Չի բացառված, որ մասնագիտական մետամորֆոզներ լինեն, ձեր հմտությունները արտահայտնվեն նոր ձեռնարկումներում, որոնք միգուցե հետագա գործունեւության կամ նոր բիզնես ոլորտի հիմքը դնեն:

Ինքնազգացողությունն ու ինքնավստահությունը հիմնականում կլինեն լավագույն մակարդակի վրա, այդ առումով դժգոհելու տեղ չեք ունենա: Միակ խնդրահարույց պահը կարող է առաջանալ անձնական հարաբերություններում անհարթություններից, որոնք զգալի կլինեն գերթե ողջ տարվա ընթացքում: Այդ անհարթությունները ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե կարողանաք ժամանակին կողմնորոշվել նոր ծանոթություններում, կամ հին հարաբերությունները անհրաժեշտության դեպքում նոր հունի մեջ դնեք:

 

Hraparak.am