Այսօր իմ նախատոնական և հանգստյան օրը, մի այնպիսի դրական լիցքեր եմ ստացել, էլ չասած...Սկսեմ նրանից, որ արդեն երկրորդ տարին է, որ փոքրիկ երևանցիների՝ Ձմեռ Պապին հասցեագրած, փոստով ուղարկված նամակները հասնում են Երևանի քաղաքապետարան, և քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգ է տանում, որ բոլոր երեխաները ստանան սպասված նվերները։
Եվ այս տարի, ինչպես նաև անցած տարի, մենք այցելեցինք և շնորհավորեցինք 50-ից ավելի բալիկների, ովքեր հավատով սպասում էին, որ Ձմեռ Պապը գալու է և բերելու է իրենց ուզած նվերները:
Բաաաա, իսկ դուք ասում եք՝ հրաշքներ չկան, առնվազն 50 բալիկ այսօր հավատաց, որ հրաշքներ իսկապես լինում են և Ամանորի նախաշեմին դրանք իրականանում են:
Հ.Գ. Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետից, ով կարդաց բոլոր այս փոքրիկների նամակները և կատարեց նրանց ցանկությունները: Իրոք, շատ ու շատ հուզիչ օր էր:
Հ.Գ.Գ. Շնորհակալություն նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մաս դարձան այս գեղեցիկ ծրագրի իրականացմանը։