Դե մենք ԱՄՆ-ին չէ ասացինք, չէ ասելով ԵՄ հետ ասոցացման համաձայանգրին: Առաջիկա տարիներին տեղի կունենա Եվրոմիույթան և NAFTA-յի շուկաների (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) միաձուլում և կստեղծվի «ոսկե միլիարդը»: Այսինքն, ոչ միայն աշխարհի ամենամեծ և ամենագնողունակ շուկան, այլև այն շուկան, միակ շուկան, որտեղ կլինի նորագույն տեխնոլոգիաների ազատ շրջանառություն: Քանի որ ըստ բոլոր հաշվարկների ԱՄՆ ոչ կարողություն և ոչ էլ ցանկություն ունի կատարելու աշխարհի ոստիկանի դերը, ապա մնացյալ աշխարհը կթողնվի սեփական հույսին և կդառնա «ոսկե միլիարդի» հումքային կցորդը: Մենք էլ այդ հիմնական կցորդներից մեկի՝ Ռուսաստանի, կցորդը: Այսօր արդեն Ռուսաստանի արտահանման 97% հումք է՝ նավթ, գազ, փայտ:
Մենք մերժեցինք մտնել «ոսկե միլիարդի» կիսաբաց դռնից ներս, քանի որ իջել ենք «Կիսաբաց պատուահնների» մակարդակի ու բան չենք հասկանում լուրջ քաղաքականությունից: Ի դեպ, դուռը մեզ համար կիսաբաց էին թողնել ոչ թե այսօրվա արժանիքների համար, այլ անցյալի վաստակի: