Վոլգոգրադում տեղի ունեցած 3 ահաբեկչություններն էլ ունեն նույն ձեռագիրը: Այսպիսի տեսակետ են հայտնել իրավապահ մարմինները: Այս մասին գրում է vesti-ին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տրոլեյբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 10 մարդ, 23 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանց թվում կա նաև փոքրիկ երեխա:
Նշենք, որ երեկ' դեկտեմբերի 29-ին ևս պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մահացել էր 17 մարդ և վիրավորվել 44-ը: Տեղի ունեցած 3 ահաբեկչություններն էլ ուղեկցվել են բավականին հզոր պայթյուններով:
Տարվում է հետաքննություն հանգամանքները պարզելու նպատակով: