Կարծում եմ մեր ժողովրդի համար շատ հետաքրքիր եվ ուսանելի կլինեն անդրադարձները մեր իսկ պատմությանը, որովհետև, ցավոք, մենք այն շատ հաճախ մոռանում ենք, հատկապես՝ մեր պատմության վճռորոշ, ճակատագրական դրվագները: Հետեվաբար չենք քաղում դասեր ապագայում նույն սխալները չկրկնելու համար: Իսկ պատմությունը, ինչպես հայտնի է, զարմանալիորեն կրկնվում է:
Ահա մի դրվագ XIX դարի վերջի հայ ժողովրդի ազգային ազատագրական զարթոնքի պատմական շրջանից: Նկատենք, որ դեռ տեղի չէին ունեցել զանգվածային ջարդերը և, հավանաբար, ներկայացված իրավիճակն ու համանման դեպքերն են նաև նպաստել կոտորածների իրագործմանը:
Հայ պատմագիտական նյութերից: Դրվագ թիվ 1:
Հեղափոխական ներքին ուժերը կարող էին հզոր լինել, հզոր նյութական միջոցների առկայության դեպքում միայն: Բայց հայ հարուստները զլանում էին փող նվիրաբերել սրբազան գործի հաջողությունն ապահովելու համար, մոռանալով, որ «սխալ խնայողութիւն կատարելով կը վնասեն ինքզինք, քանզի սխալ խնայուած կարծուած դրամը կորսուած դրամ կը դառնայ»: Դա նման էր այն իրավիճակին, երբ մարդը, խնայելով դրամ ծախսել ուտելիքի եվ բնակարանի ջերմությունն ապահովելու համար, հետագայում ստիպված կրկնակի ու եռակի է ծախսում բժիշկների ու բուժման համար: Հայ հարուստներն ու, ընդհանրապես ունեվորները, հաճախ զլանում էին փոքրիկ նվիրատվություններ կատարել ազատարար գործի համար, իսկ արդյունքում՝ թուրքը խլում էր նրանցից վերջին կոպեկն ու նաեվէ կյանքը. «Վերջին տարիների կոտորածների միջոցին Քիւրտերն ու Թիւրքերը Հայերէն կողոպտելու համար բաւական գումարներ գտան, որոնց քանակը մի քանի միլիոնների կը հասնի եվ որոնց 1/10-ը չէր հաճեր Հայ ազգը ինքնաբերաբար զոհել իր ազատութեան գործին համար»:
1897թ.
Հայ մեծահարուստներ, գիտակցե՛ք սա և գործի՛ անցեք:
evdu.am