Մինչև Նոր տարի շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ տարվա սկիզբը գեղեցիկ մուտք գործելու համար կան անհրաժեշտ և կարևոր քայլեր, որոնք պետք է կատարել մինչև դեկտեմբերի 31-ը, երբ ժամացույցի սլաքները կհատեն ժամը 12-ը:

1. Կատարել պարտքային պարտավորությունները

Տարին չպետք է սկսել պարտքերով: Նոր տարուց առաջ ստացած մեծ նախամանորյա աշխատավարձը խորհուրդ է տրվում բաժանել բոլոր պարտքատերերին, ինչպես նաև խնդրել, որ վերադարձնեն ձեզանից վերցրած գումարները: Այդ ժամանակ դուք ազատ և մաքուր խղճով մուտք կգործեք Նոր տարի:

 

2. Կարգի բերել տունը և գլուխը

Խոսքը, իհարկե, միայն իրերը պահարանների մեջ դասավորելու մասին չէ: Անհրաժեշտ է կարգի հրավիրել նաև գլուխը՝ ազատելով այն ավելորդ և ճնշող մտքերից, տրամադրություն փչացնող հոգեվիճակից, ինչպես նաև մարդկացից, որոնք բացասական ներգործություն են ունենում մեր հոգեբանության վրա:

 

3. Կազմել նպատակների ցուցակ

Կազմեք նպատակների, խնդիրների և ձգտումների ցուցակ գալիք տարվա առաջին եռամսյակի համար: Ցուցակը կարող է լինել այնքան մանրամասն, որքան ինքներդ կցանկանաք: Տրոհեք այն կառուցվածքային մասերի ՝ կյանք, աշխատանք, հանգիստ, գնումներ, առողջություն, շփում, նախասիրություն և այլն: Յուրաքանչյուր հատվածում նշեք 10 տեսանելի և իրական նպատակներ: Դրանց իրականացման համար ձեզ տվեք 3 ամիս:

 

4. Գնել նվերներ

Նախաամանորյա գնումներ՝ հերթերը, շտապողականությունը, գների և զեղչերի խառնաշփոթը կլինեն ձեր անբաժանելի ուղեկիցները, բայց սիրով գնված յուրաքանչյուր նվեր արժանի է նախաամանորյա զոհողությունների:

5. Չհիվանդանալ

Դրսում ձմեռ է: Հատկապես այս տարի հայսատանյան իրականության մեջ, ամենացուրտ ձմեռներից մեկը:
Վազք առևտրային կենտրոններում, տան նախապատրաստական աշխատանքների ժամանակ, խոհանոցում, հարևանի տանը: Արդյունքում' վազքն ու անհամապատասխան հագուստը հանգեցնում է հազի, փռշտոցի, ավելի կոնկրետ' բարձր ջերմության: Այդ պատճառով տոները լիարժեք վայելելու համար անհրաժեշտ է հետևել սեփական առողջությանը: