Մի քանի րոպեից կմեկնարկի Հայաստանի Ձայնի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ գալահամերգը որը օնլայն կլուսաբանեմ ես' Բլոգ Նյուզի էմմիսսար Կոնստանտին Տեր-Նակալյանս: Այս պահի դրությամբ այս եզրափակչի մասին կարող եմ ասել երեք էքսկլյուզիվ բան. - Շուշան Պետրոսյանը չի լինելու - Դահլիճում ահավոր ցուրտ ա - Անահիտ Սիմոնյանը անհամեմատ ավելի սիրուն ա առանց շպարի:

22:00

Դահլիճում այնքան ցուրտ է, որ մարզիչներին կոնյակ բերեցին, բոլորին' բացի Պեպելյանից: Ասում եմ կարո՞ղ ա Պեպելյանը հղի ա:

22:13

Չգիտեմ, թե տեսնում եք դա արդյոք , բայց դահլիճը քանդվեց հորանջող Շուշան Պետրոսյանի դեմքի վրա, ով երևի տեղյակ չէր, որ իրեն նկարում էին:ՃՃՃՃ

22:20

Ոչ երնեկ Նազենիին, ահավոր ցուրտ ա, իսկ ինքը կարճաթև զգեստով: Աչքիս թոքերի բորբոքում ստանա մինչև համերգի վերջ:

22:28

Այս նախագծի շրջանակներում առաջին իրոք հաջողված դուետն էր առաջին համարը: Ի դեպ, այս երգը կարծես իդեալական լինի Արևիկ Գրիգորյանի ձայնային տվյալների համար:

22:31

Վիգենի ոճը չի, թե ուղղակի Իվետան ա որակապես մի գլուխ բարձր, բայց անձամբ ինձ ինքը հիմա ավելի շատ խանգարում ա վայելելու այս երգը, քան օգնում ա, որպեսզի վայելեմ այն: Աչքիս Իվետան ա վրեն ազդել ու հիմա ուղղակի գոռգռում է:

22:37

Սենց մի դիտարկում. Մնջոյանը արդեն գրեթե մի տարի է անցել, ինչ հաղթել է այս մրցույթում, նրա ձայնը չի փչացել, բայց մեկ տարվա մեջ նա ոչ միայն չի աճել, այլ մի տեսակ հետընթաց է գրանցել ըստ իս: Խանչալյանը, ով գրեթե Մաշայի հետ միաժամանակ է սկսել մասնակցել նման նախագծերի, գրեթե իդեալական մաքրությամբ է կատարում, առանց խեղումների... Առածս ինչ կցուցանե, Սոնայից նենց մարզիչ, ինչպես ինձանից' բալետ պարող:

22:44

Մանգասարյանը ծալեց Արծվիկին: Հզոր դուետ էր: Կարծում եմ ամենաուժեղն էր բոլոր 4 դուետներից, իսկ ամենաանհամը Վիգենինն էր:

22:53

Դզեց, երգը դեռ չեմ լսել, բայց մի այլ կարգի հարգեցի Արևիկի ամուսնուն, ով եկել է կնոջն աջակցի ոչ միայն որպես ամուսին, այլև նրա համարի մասնակից:

23:00

Վիգենի երկրորդ երգը ավելի հաջող ստացվեց, քան առաջինը... Մինչդեռ, դահլիճում նենց ցուրտ ա, որ վախենամ վերարտադրողական ֆունկցիա խափանվի:ՃՃՃ

23:09

Խանչալյանի ստանդարտ լավ ելույթից հետո բեմ է դուրս գալիս Քրիստինա Մանգասարյանը: Տպավորություն էր, որ նա կաբլուկների վրա առաջին անգամ էր կանգնել, մինչև տեղ հասավ, երկու անգամ քիչ էր մնում ընկներ: Ընդ որում, աչքիս մրսել ա էս ցրտից ու ձայնը կտրվել է:

23:16

Ժողովուրդ, բայց չեք պատկերացնում, թե ինչ կոպիտ ա ու բռի ա Նազենին կադրից դուրս: Ասենք անձնակազմի հետ մուննաթով ու կոպիտ խոսալը իրա համար սովորական է: Հանդիսատեսին առհամարհանքով է վերաբերվում, երբ տեսախցիկները էլ չեն նկարում ու մյուս պահին' սենց բելայա ի պուշիստայա:

23:30

Ասա բերել-բերել էիք, տնաշեններ, գոնե Անդրեյ Դավիդյանին էլ բերեիք:Ֆուռոր կաներ: Բայց դե ինչ խոսք, Արծվիկն էլ ա շատ մաքուր ու որակով երգում:

23:37

«Հայաստանի Ձայնը» պետք է ճանաչվի Լիլիթ Հարությունյանը :)))

23:45

Հանդիսատեսը սենց անկարգապահ երբեք չէր եղել: Վայրի ձիերի երամակի նման տրիբունաներով են սլանում, անգամ երբ դեռ գովազդային դադար չէ:

23:52

Իվետան կարող է չերգի էլ, ուղղակի տենց էրոտիկ քղանցքով շորով կանգնի բեմին ու հանդիսատեսը էլի հիացած կլինի:ՃՃՃ

23:55

Օհօ, Արմենիան ինքն իրեն գերազանցեց, էն Նովայա Վոլնայի կուբացուն են բերել.... Իսկ այդ միջոցին, Նազենին Հովոյի մազերի հետ ա խաղ անում, այնպես որ չզարմանաք:

00:02

Այ արտիստը սենց ա լինում, մենակ տեսնեք, թե ինչ էներգետիկա տվեց դահլիճին էս կուբացին:

00:19

Մենակ ե՞ս զգացի էդ պահը, թե՞ Նազենին ու Պեպելյանը իրար նոր կծեցին: Կողքից հուշում են, որ էս դեռ հին կոնֆլիկտի արձագանքներն են....

00:22

Ժողովուրդ, բայց ծուռը նստենք-դուզը խոսանք, Շուշանին հալալ ա: Հալալ ա էսօր, որ ուղեղի ցնցումով ու դեղերի տակ 3 ժամա եթերին զուգահեռ ա մնում, հալալ ա ողջ նախագծի ընթացքում ոչ մի նենց բան չարեց, որ կարող էր դեպի յուր անձը, որպես մասնագետ' մի հատ քննադատություն ներգրավեր:

00:30

հայտնի է: Դա Աննա Խանչալյանն է' 39 տոկոս ձայնով:Անձաամբ ես հանաձայն եմ այս արդյունքի հետ:

Ու մինչև վեջ դահլիճում ցուրտ էր՜՜՜՜՜:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան