Շատ դեպքեր ա լինում, երբ ուզում ես հանձնվես, բայց կյանքը նրանով ա լավ, որ միաժամանակ դեպքեր ա լինում, որոնք թույլ չեն տալիս, որ տեղի տաս:
Մի բան պատմեմ, մտքիցս ոչ մի ձև դուրս չի գալիս, ու կարծում եմ, էլ չի էլ դուրս գա, բայց դա հաստատ լավ ա... Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի վրա կանգնած էի, նայում էի մարդկանց, կուչ եկած արագ քայլում էին, որ շուտ տաք տեղ հասնեն, մտածում էի, այ քեզ կյանք, հոգս, հոգս, հոգս... Մեկ էլ աչքս ընկավ Բաղրամյանի վերևից նորմալ հագնված, բարի ժպիտով, գլուխը բարձր, հպարտ, հանգիստ քայլվածքով մի 14-15 տարեկան մի հատ տիպաժ ա իջնում: Նայում էի իրեն, քեֆս բերում էր, ժպտում էի, մտքիս մեջ ասում էի՝ հալալա հա, անգամ եթե մրսում էլ ա, ցույց չի տալիս: Մոտիկանում էր ինձ, քանի մոտիկանում էր, դեմքը էլ ավելի պարզ էր երևում, այն դեմքերից էր, որ միանգամից կարայիր ասեիր՝ "ազնվագույն": Իմ հետ հավասարվեց, ու իմ համար անսպասելի հարցրեց,
- Կներեք, չե՞ք ասի, ստեղից Փեթակ ոնց գնամ, հեռու ա՞:
Կանգարի տեղը ցույց տվեցի ու ասեցի,
- Ես չգիտեմ որ համարն ա գնում, բայց, որ ընդեղ հարցնես կասեն:
Մեկ էլ զգածի, ինչ-որ բան եղավ հետը, գլուխը կախեց, արդեն ինքն էր կուչ եկել, ձեն չի հանում: Վատ զգացի ինձ, հասկացա, որ գումար չունի, ձեռքս տարա ջեբս, ինչ ունեի հանեցի, ասեցի,
- Սա վերցրու առանձ ամանչելու, իմացի մեծ ախպերդ ա տալիս, նստի երթուղային գնա, - էլ ավելի շատ գլուխը կախեց, ասեցի,- Հլը ինձ նայի, գլուխդ բարձր ոնց որ դու կաս, մի նեղվի, վատ զգալու չկա, ցանկացածի հետ էլ կարա պատաղի:
Գլուխը բարձրացրեց, տեսա աչքերը լցվել ա... մի պահ լռություն էր, դզվեց, գլուխը բարձր, քիթը ցցեց, մեկ էլ մունաթով ասեց,
- Մեծ ախպեր, դու ինձ վիրավորում ես, ես ձեզանից ճանապարհն էի հարցնում, այլ ոչ թե գումար ուզում:
Շշմած կանգանծ էի, լեզուս չեր պտտվում, չգտեի ինչ ասեի, համ հպարտանում էի իրա տիպաժով, հպարտանում էի, թե որքան է ինքը գնահատում իր արժանապատվությունը, թե որքան կարևոր է իր համար իրա ինքնասիրությունը, համ ուզում էի մի հատ մեծավարի սիլա տայի մունաթի ու կոտոշության համար, համ էլ չգիտեի ինչ անեի, որ չմնա փողոցում, չսառի: Մի հատ էլ դոբռիի մեջ փորձեցի համոզեմ, բայց չէ ու չէ, ինքը ինձանից համառն էր, ոչ մի ձև չեր համոզվում, էլ չէի կարում, համ էլ մտածում էի, որ ավելի լավ է, ստեղ ես կոտրվեմ, քան ինքը, ճանապարհը մի կերպ բացատրեցի, թողեցի գնա:
Նայում էի հետևից, նույն ձև գլուխը բարձր, նույն հանգիստ քայլվածքով գնում էր իր ճանապարհով, մտածում էի, տեսնե՞ս ինչ ա մտքին հիմա, ինքը բան չուներ, մենակ՝ ճանապարհը, իր երկու ձեռքը, երկու ոտքը ու կամքը, ու պատրաստ էր հաղթաղարել այդ ճանապարհը:
Հիշեցի, որ սկի անունը չհարցրի, բայց ինձ պետք էլ չեր իրա անունը, որովհետև՝ ինքը Դեմք էր, լուրջ Դեմք էր, ինքը Ազնիվ էր, Արդար էր, Արժանապատվություն էր, ինքը Հեղափոխության մարմնավորումն էր, ինքը Հեղափոխությունն էր, ինքը իրականում Ես էի, Ես ինքը, ինքը վաղվա Հայաստանն էր Անկաշկանդ, Ազատ և Երջանիկ...

Նավակ Ճոճողը