2013 թվականի դեկտեմբերի 6-ին ավտովթարի հետևանքով մահացած 22 ամյա դերսան Ջիվան Նիկոլյանի եղբոր' Գրիգոր Նիկոլյանի բաց նամակը'
Եթե հիշում եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին Արարատում տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառոv մահացել էր եղբայրս' 22 ամյա դերասան Ջիվան Նիկոլյանը, Արդեն գրեթե մի ամիս է անցել, բայց այդ մարդասպան վարորդը ազատության մեջ է: Եվ քանի որ մեր անօրեն երկրում օրենքն ուժ չունի, դրա համար էլ խնդրում եմ լուսաբանել այս անօրինությունները, որոնք կատարվում են մեզ հետ: Օգնեք որ այդ վարորդ կոչեցյալը ստանա իր արժանի պատիժը:
Քննիչը, որ զբաղվում է այս գործով մեզ ասում է. որ վարորդը ձերբակալված չէ քանի որ գործը գտնվում է փորձաքննության փուլում: Այդ դեպքում ինչպես է ստացվում որ Վարդան Պետրոսյանին ձերբակալեցին անմիջապես, դեռ հիվանդանոցից դուրս չգրված, իսկ սրան ով ոչ մի վնասվածք չի ստացել անարդարացի պատճառներով դեռ ազատության մեջ է:
Երկար ժամանակ լռել ենք, բայց հիմա լռելն անհնար է: