Life.panorama.am-ը գրում է.
Այսօրվա դրությամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկում պահվում են, ընդհանուր առմամբ, 211 դատապարտված և նախնական կալանքի տակ գնվող անձիք, որոնցից 16-ը անչափահաս են, 195-ը՝ կանայք:
Դատապարտված կանանցից երեքը իրենց մինչև 3 տարեկան երեխաների հետ պահվում են առանձին սենյակներում՝ մյուս կալանավորների հետ երեխաների շփումը հնարավորինս սահմանափակելու նպատակով:
Life.panorama.am-ի նկարահանող խումբն Ամանորի նախաշեմին այցելեց Աբովյան ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու դատապարտյալների առօրյային: Կյանքն այստեղ կանգ չի առնում... մարդիկ ապրում են՝ արտասվում ու ծիծաղում, նկարում ու ասմունքնում, բայց բոլորի ցանկությունը մեկն է՝ հնարավորինս շուտ լինել ազատության մեջ: