Ըստ Հրանուշ Հակոբյանի, լուծվել են նրանց բոլոր հարցերը' կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական:
«Աշխատանքի տեղավորման հարցերում նույնպես օգտակար ենք լինում և փորձում ենք, այնպես անել, որ յուրաքանչյուրն աշխատանք ունենա»,- ասել է նախարարը:

Գերատեսչության ղեկավարը նաև կարևորել է, որ սիրիահայերին կրթական, առողջապահական, անձնագրային ծառայությունները մատուցվում են անվճար, գրում է Panorama.am-ը: