ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության հովանավորության տակ գտնվող Երեւան Ջուր ընկերությունը կամայականորեն, բաժանորդներից թաքուն, պայմանագրով նախատեսված 1 խորանարդի դիմաց 147 դրամի փոխարեն ինչ-որ ժամանակից սկսել է հաշվարկել 175 դրամով։ Ասեմ, որ 147 դրամ վճարում են նրանք, ովքեր չեն օգտվում ջրահեռացման ծառայությունից, այսինքն չունեն կոյուղի։ Մեր փողոցը կառուցման օրվանից կոյուղի չի ունեցել, քանի որ գտնվում է կոյուղագծից ավելի ցածր մակարդակի վրա։ Ես կարծում էի, թե ինձ հետ կատարվածը շփոթմունքի հետեւանք է, բայց երբ պարզեցի, որ այդպես վարվել են բոլոր բաժանորդների հետ, նշանակում է գործ ունենք կազմակերպված հանցագործության հետ։ Ով գլխի կընկնի, կգա կբողոքի, կուղղենք, ով չի գա՝ կշարունակի մեկ խորանարդ ջրի համար 28 դրամ ավելի վճարել։