Մինչ մենք զբաղված ենք ամանորյա տոնական եռուզեռով , եկենք չմոռանանք , որ ևս մեկ տարի անցկացրեցինք և դիմավորում ենք նորը , այն հերոս տղերքի շնորհիվ , որոնք մոռացան իրենց տարիները , ընտանիքը և անգամ սեփական կյանքը ու մարտի դաշտ նետվեցին , որպեսզի մեր եկող ու գնացող տարիները ազատ լինեն:Որպեսզի մեր գարունները ծաղկած լինեն:Քանի՞-քանի՞ նոր տարիներ նրանք թողեցին մեզ , քանի՞-քանի՞ ծաղկող գարուններ , նրանք թողեցին գալիք սերնդին:Եվ ուրեմն եկեք անմահ պահենք նրանց լուսավոր ու սուրբ անունները և ամանորի գիշերը,օրվա և նաև տարվա ավարտը ազդարարող ղողոնջների ներքո մի պահ հայացք հառենք վերև և փառք ու խոնարհում տանք նրանց ,ում շնորհիվ և ղողանջում են այդ զանգերը :
Եկեք չմոռանանք նաև նրանց, ովքեր այդ հերոսների կատարած գործի շարունակողներն են, այսօրվա, մերօրյա հերոսները՝պետական սահմանին կանգնած առյուծները,որոնք անկախ եղանակային պայմաններից կանգնած են սահման կոչվող եզրագծին և նրանք են մեր եկող ու գնացող տարիների ամուր սյուները , պարիսպները:
Փառք ու պատիվ նրանց , ովքեր տարիներ առաջ իրենց կյանքի գնով մեզ այս տարիները ընձեռնեցին:
Փառք ու պատիվ նրանց , ովքեր այս տարիները իրենց կրծքով են պաշտպանում: