Էսօր Գալուստը ուղղակի ինտելեկտուալ հրավառություն ա կազմակերպելն լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արտահայտած ամեն մի միտքը առանձին ադամանդ ա:ՃՃՃՃ
1. «Նրանց, ովքեր բարբառում էին, անպատվում էին կառավարությանը, Հանրապետականին, երկրի նախագահին՝ իրենց անբարո խոսքերով, մինչև անգամ՝ դավաճանական: Եթե մարդը մարդուն կարող է դավաճան համարել… Ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են դավաճանությունից խոսում… Հլը նայեք Արցախյան շարժումը, նրանց գեները որտե՞ղ էին»
Ախր գրիգորիչ, բա հենց մարդը մարդուն կարա դաավաճան համարի, որովհետև դավաճանությունը զուտ մարդկային ֆենոմեն ա: Բա հո մարդիկ նապաստակին չե՞ն անվանելու դավաճան: Հա, մեկ էլ բռնաբարեցիր թողեցիր գեների ու Արցախյան պատերազմի քո թեզով: Մարդ լինի հարցնի, թե բա դու ու քո գեներն ո՞ւր էին էդ պատերազմի ժամանակ:
2. Երբ լրագրողները հարցրել են Շմայսի հայհոյելու պահով, Գրիւգորիչը հակադարձել է. «Եթե դուք դրա մեջ ձեզ էլ եք տեսնում, խնդիր չկա: Դուք նայեք մամուլի աշխատողների հայհոյանքները: Յուրաքանչյուրն իր խոսքն ունի, իր լեքսիկոնն ունի, մեկն էլ խոսում է ղզիկի ձայնով, ուրեմն՝ նրան դատապարտե՞նք դրա համար»:
Գրիգորիչ ջան, եթե ասում են «Սի***ր արեք էդ լրագրողներին», բա կարո՞ղ ա լրագրողները վուլկանիզատորների տեսնեն էդ խոսքի մեջ: Մյուս կողմից դա բացատրում ա, թե ինչի Գալուստ Սահակյանը մինչև հիմա չգիտի, որ ամեն իրա ելույթից հետո համացանցը իրան ա նխշում' ինքը պարզապես իրան դրա մեջ չի տեսնում:ՃՃՃ: Դե ղզիկ ձայնի ակնարկի տրամաբանական կապը բուն թեմայի հետ ընդհանրապես չհասկացա:
3, Հարցին, թե ինչո՞ւ ինքը' Գալուստ Գրիգորիչը հայհոյախոսություն չի կիրառում իր խոսքի մեջ, ՀՀԿ-ի տիտանը ռեկորդեց, «Իմը մտքումս է, մտքիս մեջ եմ ասում: Յուրաքանչյուր լրագրող օրը տասն անգամ հայհոյում է, պարտադիր չէ՝ դա ձեր ասած սեռական բնույթի լինի, գրական բառապաշարով էնպիսի հայհոյանքներ կարելի է տալ: Ես հայհոյանքների շարադրանքը մտքում ամփոփում և վերածում եմ գրական հայերենի»:
Վայ գրիգորիչ-գրիգորիչ, ես քո հայհոյախառն մտքին մեռնեմ: Ես էլ ասում եմ, թե ինչի՞ եմ էս մարդու խոսքը մեկումեջ հասկանում, թեև գրական հայերենով ա խոսում: Միստերիան բացահայտվեց ու հիմա գիտենք, որ երբ Գրիգորիչը խոսում ա, բայց ոչ ոք չի հասկանում թե ինչ ա ասածը, էդ ինքն իրականում տրանսֆորմացված քֆուրներ ա տալիս:
4, «Աղանդների, բաների մասին ինձ հարց մի տվեք, որովհետև էդ հարցերում ես ծայրահեղ եմ: Հայի կրոնը հայն է»:
Հիմա ես չհասկացա, թե Գալուստն էլի քֆրտո՞ւմ էր սա ասելով, թե՞ ոնց, բայց այս միտքը կատարյալ անհեհեթություն է: Նախ և առաջ, հայի կրոնը հայը չէ, դա նրա ազգային պատկանելիությունն է զուտ: Ավանդաբար համարվում է, որ հայի կրոնը պետք է քրիստոնեւոթյունը լինի, բայց եթե անգամ հենակետային ընդունենք Գրիգորիչի թեզը, ապա ակամայից հարց է առաջանում, թե ինչու է այդ մոլի հայամոլ Գալուստ Սահակյանը իրա կրոնի հերն անիծում' մասնավոր ու խմբակային կարգով, չէ՞ որ սեփական կրոնի վրա բռնանալը կոչվում է սրբապղծություն: