Ակնհայտ է' Երկիր մոլորակի ողջ բնակչությունը չի առաջնորդվում միևնույն արժեհամակարգով, չունի զարգացման նույն վիճակը, միտումը:
«Ակունք իմաստության», - հեգնանքով կասեր ընկերներիցս մեկը: Նույնիսկ միևնույն երկրում, քաղաքում ու անգամ համայնքում բնակվող մարդիկ ունեն վերոգրյալ տարբերությունները... ուր մնաց, թե այս ամենը պրոեկտենք միլիարդների վրա: Այո, լայն հաշվով մերկ իրողության մասին ենք խոսում, բայց դե շտապել պետք չէ. սա ընդամենը գրառման նախաբանն է...
Ծեր մոլորակը կառավարման շատ համակարգեր է տեսել: Դարերի խորքից մինչ օրս մարդկությունը շարունակ ձգտել է կատարելագործել հանրությանը կազմակերպելու և կառավարելու հայտնի մեխանզիմները: Դեռևս Մ.Թ.Ա. կայսրություններին հատուկ է եղել ամբողջ աշխարհին տիրելու ձգտումը: Վերջին դարերում, արդեն, առավել իրատեսական է դարձել ամբողջ մոլորակը մեկ սուբյեկտ և մեկ կառավարման միջավայր դիտարկելու հարցը: Կեսարին, Չինգիզ Խանին ու Նապոլեոնին չհաջողվեց մեկ պետության մեջ միավորել ամբողջ աշխարհը' փոխարենը այսօր վերազգային կլաններին հաջողվում է իրենց ստեղծած կառավարման համակարգի մեջ ներառել շատ պետությունների: Իմ խորին համոզմամբ, աշխարհի բնակչությունը այսօր կառավարելի է քան երբևէ: Ընդ որում, ամենից շատ կառավերլի են նրանք, ովքեր ամենից բարձր են գոռում իրենց ազատ լինելու մասին: Անգլոսաքսերի հիմքի վրա ձևավորված արևմտյան բևեռը 20-րդ դարում այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ ծնկի բերել Ասիայի ժողովուրդներին: Ինչպես արևմտյան փողերով հեղափոխության ենթարկված Ցարական Ռուսաստանը վերածվեց ավելի զորեղ ուժի' ԽՍՀՄ-ի, այնպես էլ հետ խորհրդային Ռուսաստանը գնալով ավելի մեծ սպառնալիք է դառնում Արևմտյան կլանի միլիարդատերերի համար: Որքան էլ Արևմտյան գերտերությունների նշանակված նախագահները բարբաջեն դեմոկրատիայի մասին, ակնհայտ է, որ սպասարկում են աշխարհի մեծերի բիզնես շահերը: Այսօր, սակայն, Ասիայում միակ եղանակ ստեղծողը Ռուսաստանը չէ: Ռոկֆելլերների և մնացածի տնտեսական շահերը սպասարկող արևմուտքը, այսօր, ստիպված է հաշվի նստել ընդամենը միլիարդից ավելի բնակչություն ունեցող, տնտեսական և քաղաքական հսկայի' Չինաստանի հետ: Տպավորություն թող չստեղծվի, թե գովաբանում եմ Արևելյան կայսրությունների կառավարման համակարգը կամ գովերգում եմ վերջիններս գոյությունը... Լայն հաշվով, երկու բևեռն էլ տնտեսական շահեր են սպասարկում: Բայց, միևնույն ժամանակ կարծում եմ, որ մարդկությունը մեծապես շահեց Արևելյան բևեռի հզորացումից, քանզի միաբևեռ համակարգը արագացնում է ստրկացման գործընթացը...