Նոր վատ տենդենց եմ գրանցում ֆեյսբուքում, որոշ մարդիկ (հուսով եմ առանց հասկանալու) սկսել են իրենց հակառուսականությունը կամ հակաեսիմինչոււթյունը հիմնավորել, մեջբերումներ անելով ադրբեջանական մամուլից:

Ընդ որում նույն մարդիկ, հաճախ մեղադրում են հայ բոլշևիկներին Առաջին հանրապետության անկախությունը տապալելու համար:

 

Հիմա ' հարց: Ինչով են տարբերվում այդ մարդիկ նույն հայ բոլշևիկներից տարածելով թշնամու ԶԼՄների քարոզչությունը մեզ մոտ: Կամ ժամանակին թուրք զինվորներին աղուհացով դիմավորողներից:

Կարելի ա ասել ոչնչով: Առաջին հոգեբանական քայլն իրենց մոտ արդեն արված է: Դարձի եկեք, հայեր:

 

Ընդ որում, նույն ազեռը կամ թուրքը , ում կարծիքը փորձում են հենարան դարձնել, հանգիստ սրտով իրենց էլ սրի կքաշի: Առանց գոնե մի վայրկյան վարանելու: Դարավոր փորձ ունենք:

Պետությունն էլ ինչքան էլ խնդիր ունենա, իրա հարցերը մենք ներսում պետք է լուծենք: Ու կակոյ -նիբուծ Թոֆիկը կամ Աբդուլան ինձ չպետք է ուղղություն ցույց տան, ես իմ երկրում ինչ եմ անելու:

 

Այսքանը:

Հ.Գ. "Բիձինայի վկաներ" նոր հայկական աղանդի մասին կանդրադառնամ մի քիչ ուշ: