Կանայք. ինձ դուր են գալիս նրանց զգեստների գույները, այն, թե ինչպես են նրանք քայլում: Ոմանց դեմքերին խստություն կա: Ժամանակ առ ժամանակ' զտարյուն գեղեցկություն որևէ դեմքի վրա, բացարձակ, պաղեցնող կանացիությամբ: Նրանք կարողանում են այդ բանը անել մեզ հետ: Նրանք շատ ավելի լավ են ծրագրեր կազմում և ավելի կազմակերպված են: Մինչ տղամարդիկ ֆուտբոլ են դիտում, կամ գարեջուր են խմում, կամ թրև են գալիս կեգելբաններում, նրանք' այդ կանայք, մտածում են մեր մասին, կենտրոնանում են, ուսումնասիրում են, որոշում են' ընդունել մեզ, դեն նետել, փոխանակել, սպանել կամ պարզապես լքել: Եվ արդյունքում, հազիվ թե դա նշանակություն ունի, ինչ էլ նրանք անեն, մենք ավարտում ենք միայնակությամբ և խելահեղությամբ:

Չարլզ Բուկովսկի