Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրաձգային զենքի արտադրության ոլորտում սկսվեց նոր ժամանակաշրջան, որը որոշ պատմաբաններ անվանեցին Կալաշնիկովի դարաշրջան: Եւ դա չափազանցություն չէ. բավական է նշել, որ 1950- ականների սկզբից մինչ օրս աշխարհում արտադրվել է Կալաշնիկովի տարբեր տեսակի ինքնաձիգների ավելի քան 100 միլիոն նմուշ: Համեմատության համար նշենք, որ արտադրված նմուշների քանակով Կալաշնիկովի ինքնաձիգին հաջորդող ամերիկյան «M-16», գերմանական «HK-G3» եւ բելգիական «FN FAL» ինքնաձիգների ընդհանուր քանակը չի գերազանցում նշված թիվը: Հրաձգային զենքերի պատմության մեջ 100 միլիոնի շեմը հատել է եւս մեկ զենք' գերմանական 7,92×57 մմ «Mauser 98» հրացանը, որը կիրառվել է երկու համաշխարհային պատերազմներում:
Կալաշնիկովի ինքնաձիգը համաշխարհային պատերազմների չի մասնակցել, սակայն սկսած 1950 թվականից դժվար է մատնանշել որեւէ պատերազմ, որում այն չի կիրառվել: Երբեւէ ոչ մի զենք այդքան մեծ փառք չի բերել «ռուսական» արտադրանքին, որքան «Կալաշնիկովը»:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ
աղբյուր' hayzinvor.am