մանորը դիմավորելու համար միայն տոնական զգեստը բավական չէ: Այն պետք է լրացնել զարդերով եւ աքսեսուարներով: Այսօր կխոսենք դրանցից մեկի՝ ականջօղերի մասին: Եվ այսպես, ի՞նչ ականջօղ ընտրել Ամանորի գիշերվա համար:

2014 թվականի հիթը մեծ, ահռելի չափսերի ականջօղերն են, ուստի Նոր տարին դիմավորելիս ընտրեք հենց այդպիսի ականջօղեր՝ առաջնորդվելով գալիք տարվա գլխավոր գույներով, որոնք են կապույտը եւ կանաչը:

Նորաձեւ են ամենատարբեր նյութերից պատրաստված ականջօղերը, բայց, առաջին հերթին, ապակուց, կերամիկայից, քարերից, արծաթից եւ սպիտակ ոսկուց:

Մեծ տեղ է հատկացված կենդանական աշխարհին: Դիզայներներն առաջարկում են ականջներին կրել բուեր, սարդեր, օձեր եւ այլ միջատներ ու կենդանիներ:

Կաֆֆաները 2014-ին նույնպես արդիական կմնան: