Ես ոնցոր յուրականչյուր մարդ, օրվա ընտացքում տեղի ունեցող իրադարձություների ու գործընթացների պատճառով, առավելևս, երբ դա կապված է լինում Հայաստանի Հանրապետության ներկա ու ապագայի հետ, երեկոյան մեծ մասամբ լինում հիասթափված: Սակայն առավոտյան կրկին պատրաստ եմ մասնակցել այն իրադարձություներին ու գործընթացներին, որոնք օրվա ընթացքում պատճառում են հիասթափություն, քանի որ եթե ես չանեմ դա, իմ տեղը դա չի անի ոչոք:
Այսօրվա բոլորիս հիասթափության պատճառը կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ ոչ թե բուն ընդունված օրենքն է, այլ այն, որ շատերը փողոցում ակնկալում էին տասնյակ հազարներ տեսնել, բայց երբ տեսնում ես, որ ժողովուրդը մեծ մասամբ չի գիտակցում, և անտարբեր է երևույթների նկատմամաբ, հիասթափվում ես:
Շատ շատ ընկերներիցս այսօր, տարբեր մեղադրանքներ լսեցի ժողովրդի մասին, ինչ խոսք, այնպես չէ, որ անտեղի ու անհիմն են մեղադրանքները, ես էլ որոշ չափով մեղադրում եմ: Եվ իհարկե, շատ ավելի ողջունելի կլիներ, եթե մեր հասարակությունը շատ ավելի գիտակից լիներ, չլիներ, այսպես հուսալքված ու հիասթապված վիճակում:
Բայց այսօր նաև, ևս մի անգամ, ևս մի բան իմ մոտ հաստատվեց, կարծում եմ, այսօրվա օրով հարցերի հարցն է, ոչ թե ժողովրդի ոչ ադեկվատ արձագանքն է, այլ ըստ իս իրականում՝ վստահելի, ազնիվ, արդար, ճշմարտախոս, բարոյական, մարդկային բարձր հատկանիշներով օժտված, դուխով, նախաձեռնող, համարձակ, անձնազոհ, իրեն ոչ թե առաջնորդ այլ հազարներից մեկը դիտարկող, եթե կուզեք անգամ իդեալական Քաղաքական և Քաղաքացիական առաջնորդի բացակայության մեջ է:
Ըստ ինձ, եթե այսօր լիներ ինքը Հրապարակում կլինեին տասնյակ հազարներ, չկա ինքը, չկան հազարներ:

Հ.Գ. Ստեղ իհակե, կարող եք ասել նաև, թե իդեալական առաջնորդներ չկան, ու ըստ իմ հիմնավորմանը ուրեմն Հայաստանում երբեք բան չի փոխվի:Չեմ համաձայնվի, քանի որ, եթե չկա, դա դեռ չի նշանակում, որ իրեն հնարավոր չէ ստեղծել...

Գլուխներդ բարձր...! Դուխներդ տեղը...!

 

Նավակ Ճոճողը