Այսօր հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակի զինվորները կասեցրել են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը: Ըստ հետախուզական տվյալների սպանվել է առնվազն 4 ադրբեջանցի զինվոր:
Ադրբեջանական կողմը հաստատել է երկու զինյալի մահը՝ լեյտենանտ Տուրալ Նադիր օղլու Ասկերովի ու շարքային Ալիզադե Սանան Դոլյաթ օղլուի:
Հայկական կողմից սպանված կամ վիրավոր չկա:
Այս մասին գրում է Voskanapat.info կայքը՝ նշելով, որ եթե 4 սպանվածի մասին տեղեկությունը ճիշտ է, ապա մոտակա ժամանակ անպայման կհրապարակվեն «դժբախտ պատահարներում մահացած» ադրբեջանցի զինվորների մասին տեղեկություններ: