Հանդարտ իջնում էին փաթիլները : Փաթիլ առ փաթիլ : Ձյունե սավանը իր սառնությամբ ու սպիտակությամբ պատեց ամբողջ շրջակայքը` հանդ ու անդաստան: Սար ու ձոր ողողված էր փոքրիկ փաթիլների տեղատարափով, կարծես, երկնքից իջնող արծաթափայլ փաթիլները ոսկեզօծ թիթեռներ լինեին, որոնք իջնում էին ցած, հպվում անծանոթների այտերին: Մարդիկ կարծես պատսպարվել էին դեկտեմբերյան ցրտաշունչ ցրտից ,  քաշվել էին իրենց տաքուկ տները : Ոմանք թոնիրների շուրջը, ոմանք տաք վառարանների շուրջը նստոտած զրուցում էին գյուղական անցուդարձի, գյուղական աշխատանքների, մարդկանց մասին : Դեկտեմբերյան կատաղի քամին մոլեգնում էր ամենուր, տանիքների վրայից ավլում էր փխրուն ձյունը` ցրելով օդում : Ձյան փաթիլներն իջնում էին ինքնամոռաց` փափուկ, կափարդական լուսե շղարշով պատված: Ցրտաշունչ ձմռան շունչը պարուրել էր ամենուր, բայց դա ոչ մեկին չէր հուզում :

 

Սկսվում էր նախատոնական եռուզեռը. անցուդարձն ազդարարում էր հրաշքների իրականացման, նոր հույսերի, նորանոր նախաձեռնությունների մեկնարկը, ավետաբեր գալուստը` Ամանորը : Նայում էի շուրջս. փորձում էի այդ հեքիաթային օրվա ոչ մի պահ. ոչ մի ակնթարթ ու դրվագ բաց չթողնել : Ինձ էլ էր մյուս բախտավոր մարդկանց նման փողոց դուրս բերել կախարդական ձյան անզուգական հմայքը : Գալու էր Ամանորը : Մնացել էին հաշված օրեր, գուցե դրանից էր, որ քաղաքն այդ օրը ավելի խորհրդավոր արտասովոր, նշանակալից էր շողում : Հսկա եղևնու նման նա էլ էր ողողվել անթիվ անհամար լույսերով :

 

Այդ օրը հին տարվա վերջին օրն էր : Ծերացել էր հին տարին , կարծես կորամեջք, կռացած պարթևահասակ զառամյալ ծերունի լիներ, որ սպասում էր նոր տարվան : Ահա շրջում էր հին տարին ամենուր, բախում էր, թակում էր ամեն դուռ, մտնում էր ամեն տեղ ,կարծես, հիշեցնել էր տալիս իր գոյության մասին : Ժպտում էր վերջին անգամ, այդ ժպիտի մեջ այնքան երախտագիտություն, այնքան ներողամտություն կար և, ինչու չէ, նաև զղջում, ափսոսանք, բայց այլևս ոչինչ փոխել հնարավոր չէր . եղածն եղած էր, իսկ չարված իրականություն, չդարձած սպասելիքները լրացնելու, շտկելու, հարթելու եկավ նոր տարին նոր ծրագրերով` ձեռնամուխ լինելով նոր նախաձեռնությունների : Հավատում եմ ամանորյա հրաշքներին. դրանք գոյություն ունեն : Եվ երբ ժամացույցի անթափանց սլաքները ղողանջում են 12 անգամ, կարծես այդ պահին մի հեռու հեռավոր բլրի վրա իրար են հանդիպում դեմ առ դեմ հին ու նոր տարիները :

 

Տաթև Աբրահամյան