Ազգային ժողովի դիմաց այսօր տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ականատես եղա մի այսպիսի դեպքի:
Մի կին մեր կողքը կանգնած ոստիկանության փոխգնդապետին հարցրեց, թե «ինչքա՞ն է քո աշխատավարձը»: Ոստիկանը չպատասխանեց:
Կնոջ հեռանալուց հետո ոստիկանության փոխգնդապետը շրջվեց և դիմեց իր կողքը կանգնած քաղաքացիական հագուստով տղամարդուն: «Ես ֆորմով եմ, չեմ կարա պատասխանեմ: Դու էսօր գրաժդանսկի էս, դու պատասխանի»,- այս պահանջին ի պատասխան քաղաքացիական հագուստով մարդը և փոխգնդապետը ծիծաղեցին:
Ընդհանուր առմամբ ցույց վայրում այնքան ոստիկան կար, որ ամեն ցուցարարի 5 հոգի կհասներ: Այդ հանգամանքը հաշվի առնելով, որոշ «բարեխիղճ» ոստիկաններ մի կողմ էին քաշվել և շրջափակման մեջ չէին դնում քաղաքացիներին:
Դա տեսնելով' Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց բարկանալ և գորգոռալ, թե «արա խի եք փախել պախկվել: Հլը թափով սաղդ արեք ստե, շարք կանգնեք: Էս ի՞նչ ա չեմ հասկանում»,- ոստիկանին (այն էլ Երևանի փոխոստիկանապետին) ոչ հարիր ձևով գնդապետ Օսիպյանը իր մոտ կանչեց ոստիկաններին: