1. Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Պրոֆյումոյի կապը թեթևաբարո աղջկա հետ Մեծ Բրիտանիայում ամենամեծ քաղաքական սկանդալներից մեկի պատճառ դարձավ:

1963-ին Պրոֆյումոյին մեղադրում էին Կրիստին Կիլերի հետ արտաամուսնական կապի մեջ լինելու համար, որը տևել է 2 տարի: Սկանդալի պատճառներից մեկը նաև այն էր, որ Կիլերը միաժամանակ հանդիպում էր նաև սովետական ռազմածովային լրտես Յեվգենի Իվանովի հետ:

Համայնքային պալատում իր ելույթի ժամանակ Պրոֆյումոն փորձեց հերքել իր մեղքը, սակայն արդյունքում ստիպված եղավ լքել պաշտոնը: Նրա հետ միասին հրաժարական տվեց վարչապետ Հարալդ Մակմիլանը: Կիլերին մեղավոր ճանաչեցին այլ գործով և դատապարտեցին 9 ամսվա ազատազրկման: Ստիվեն Ուորդին, ով ծանոթացրել էր Կիլերին և Պրոֆյումոյին, մեղադրեցին կավատության մեջ, և նա դատալսումների վերջին օրը ինքնասպանություն գործեց:

 

 

2. Հարի Հարտ, ԱՄՆ, Կոլորադո նահանգի սենատոր

1987 թվականին Հարի Հարտը' Կոլորադո նահանգի սենատորը, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահների թեկնածուների մեջ համարվում էր առաջատարներից մեկը:

1987 թվականի մայիսին, նախագահի թեկնածություն դնելու պատրաստակամության մասին հայտարարելուց մեկ ամիս անց, Miami Harald թերթի լրագրողները պարզեցին, որ Հարտը սիրավեպ ունի մոդել Դոնա Ռայսի հետ: Հարտի կինը պաշտոնապես հայտարարեց, որ ենթադրում է, որ ամուսնու կապը Ռայսի հետ «անմեղ» շջանակներում է եղել, սակայն հոդվածի տպագրությունից հետո նրա վարկանիշը ընկավ՝ 32 ℅-ից հասնելով 17℅: Արդեն մի քանի օր անց լուսանկարիչներին հաջողվեց նկարել Հարտին սիրուհու հետ, ով նստած էր նրա ծնկներին, իսկ հունիսի 2-ին նկարն արդեն National Enquirer-ի շապիկին էր: Հարտը ստիպված էր հանել թեկնածությունը: Այդ սկանդալից հետո նա հեռացավ քաղաքականությունից և վերադարձավ փաստաբանական գործունեության:

3. Կանաան Բանանա, Զիմբաբվեի նախկին նախագահ

Զիմբաբվեի նախկին նախագահ Կանաան Բանաննաին մեղադրում էին 1997 թվականին իր տղամարդ ենթականերին բռնաբարելու մեջ: Այդ ժամանակ նա արդեն երկրի նախագահ չէր, այլ՝ տեղական կազմակերպություններից մեկի դիվանագետներից:

 

Տասնամյա պատմություն ունեցող միջադեպը բացահայտվեց դատական գործի ընթացքում, երբ դատարանում հայտնվեց նախագահի նախկին թիկնապահը, որը սպանություն էր գործել այն բանի համար, որ իրեն կին անվանել էին:

Թիկնպահը դատի ժամանակ հայտնեց, որ Բանանան պարբերաբար բռնաբարում էր իրեն: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ դա Բանանայի նախագահության ընթացքում (1980-1987) միակ դեպք չէր: 1999 թվականին Բանանային 11 բռնաբարության դեպքի գործով մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին 10 տարի ազատազրկման: Բանանան համառորեն հերքում էր բոլոր մեղադրանքները, ասելով, որ իր դեմ հարուցված քր. գործը քաղաքական նկատառումներ ունի:

2001 թվականին նա դուրս եկավ բանտից և երկու տարի անց մահացավ քաղցկեղից: Նրա բարեկամներին արգելեված էր պաշտոնապես թաղման արարողություն անցկացնել:

 

4. Հարրի Ստոունսայֆեր, Boeing կազմակերպության ղեկավար

Boeing կազմակերպության ղեկավար Հարրի Ստոունսայֆերը լքեց իր պաշտնը 2005 թվականի մարտին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա կապը իր ենթականերից մեկի' Դեբրա Պիբոդիի հետ: Կազմակերպության ներքին հետաքննությունը պարզեց, որ ենթակայի հետ սիրավեպը տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ, սակայն դա համարվում էր աշխատանքային էթիկայի խախտում:

 

Արդյունքում' փլուզվեց Ստոունսայֆերի ընտանիքը, որը համատեղ կյանքի 50 տարվա պատմություն ուներ:

5. Յակոբ Զումա, ՀԱՀ նախագահ

ՀԱՀ նախագահ Յակոբ Զումային 2005 թվականին մեղադրանք էր ներկայացվել 31-ամյա կնոջը բռնաբարելու համար, ով իր մահացած ընկերոջ դուստրն է: Այդ կինը ՄԻԱՎ-ի վարակակիր էր, և Զուման գիտեր այդ մասին:

 

2006-ին Յոհանեսբուրգի դատարանում Զուման արդարացվեց այն ձևակերպումով, որ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Սակայն այդ կինը շարունակում էր պնդել, որ իրեն բռնաբարել են: 2007 թվականին նրան քաղաքական ապաստան տվեցին Նիդեռլանդներում:

Դատի ժամանակ Զուման, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնը, նշեց, որ չի օգտագործել պահպանակ, չնայած որ գիտեր կնոջ հիվանդության մասին:

Գործընթացը ենթարկվեց քննադատության իրավապաշտպան մարմինների կողմից, բայց Զումայի կարիերաի վրա այն ոչ մի կերպ չազդեց. 2009-ին ՀԱՀ ազգային ժողովի կողմից նա վերընտրվեց նախագահ:

6. Էլիոտ Սպիտցեր, ԱՄՆ, Նյու-Յորք նահանգի նախկին նահանգապետ

Նյու-Յորք նահանգի նախկին նահանգապետը ստպված Էր 2008-ի մարտին հրաժարական տալ, երբ պարզվեց, որ նա օգտվում է էլտար մարմնավաճառների ծառայություններից, և նրանց է վճարել է ավելի քան 80.000 դոլար:

Սկանդալը սաստկացավ այն պատճառով, որ Սպիտցերը հայտնի էր ֆինանսական խաբեությունների և մարմնավաճառության դեմ իր ակտիվ պայքարով:

Հրաժարականից հետո Սպիտցերը փորձում է բարձրացնել իր վարկանիշը՝ նվիրելով իրեն բարեգործությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

7. Քվամե Կիլպատրիկ, ԱՄՆ, Դեթրոյթի քաղաքապետ

Դեթրոյթի քաղաքապետ Կվամե Կիլպատրիկը հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում, երբ այդ նահանգի երկու ոստիկաններ դատի տվեցին նրան: Նրանք հանդիսանում էին Կիլպատրիկի և նրա աշխատակցուհի Կրիստինա Բիտտիի սիրավեպի վկաները, և քաղաքապետը հրաման էր տվել աշխատանքից հեռացնել ոստիկաններին:



Կիլպատրիկը և Բիտտին հերքում էին իրենց մեղքը, սակայն որպես ապացույց ներկայացվեցին նրանց նամակագրությունները, որից և պարզ դարձավ, որ զույգն իսկապես նման մտադրություն ուներ: 2008 թվականի սեպտեմբերին Կիլպատրիկը մեղավոր ճանաչվեց սուտ վկայություն տալու գործով: Նա ստիպված էր հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից:

8. Անվար Իբրահիմ, Մալայզիայի նախկին փոխնախագահ

2008 թվականին Անվար Իբրահիմին՝ Մալայզիայի նախկին փոխնախագահին և ընդդիմության առաջնորդին, մեղադրեցին իր ենթականերից մեկին այլասերելու մեջ: Ներկայումս Իբրահիմովի դեմ ընթանում է դատական գործ, որը կարող է ավարտվել 5-20 տարի ազատազրկամբ:

 

1998 թվականին նա դատապարտվել էր 6 տարի ազատազրկման կաշառակերության մեղադրանքով: Մեղադրանքը ներկայացվեց, երբ տեղի ունեցավ միջադեպ Իբրագիմովի և Մալայզիայի վարչապետ Մատախիր Մուհամմադովի միջև, որի ընթացքում ընդդիմությունը պահանջում էր քաղաքական հեղափոխություն և ցուցերի անցկացում:

2004-ին մեղադրանքները հանվեցին: Իբրագիմովի դեմ հարուցված դատական գործը շատ վիճելի է' արդյոք առաջադրված մեղադրանքը ճիշտ էր, թե դատի հիմնական պատճառը քաղաքական գործիչների միջև եղած խնդիրներն էին:

9. Ֆերդինանդ Լուգո, Պարագվայի նախագահ

Պարագվայի նախագահ Ֆերդինանդ Լուգոն քաղաքականության մեջ հանդես գալուց առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս էր: Նախագահ ընտրվելուց մեկ տարի հետո' 2009-ին, միանգամից 3 կին նրան դատի տվեցին, հայտնեցին, որ նա իրենց երեխաների հայրն է:

 

Նրանցից առաջինը ծնվել էր 2007 թվականին, երբ Լուգոն դեռ եպիսկոպոս էր:

Երկրորդ կինը՝ Բենինյա Լեգիսկամոն, հայտնեց, որ Լուգոն իր որդու հայրն է, որը ծնվել էր 2002-ին:

Երրորդ մեղադրանքը ներկայացվել էր քաղաքական ակտիվիստ Գորտենզիա Մորանի կողմից: Կատարված ԴՆԹ-ի անալիզը ավելի ուշ հաստատեց, որ նրա որդին ոչ մի կապ չունի Լուգոի հետ: Լուգոն ընդունեց Վիվիան Կարիլոի որդուն, երկրորդ դեպքում նա ոչ հերքեց, ոչ էլ ընդունեց հայրությունը:

Սկանդալի արդյունքում Լուգոի վարկանիշն ընկավ:

10. Ջուլիան Ասանժ, Wikileaks-ի հիմնադիր

Հանրահայտ պորտալ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 2010-ին մեղադրում էին սեռական հանցագործությունների մեջ: Նույն թվականի օգոստոսին երկու կին դիմել էին Շվեդիայի ոստիկանություն' մեղադրելով Ասանժին սեռական ոտնձգություննեեր կատարելու մեջ: Ասանժը ստիպում էր նրանց զբաղվել սեքսով առանց պահպանակի:

Ասանժին ձերբակալեցին Լոնդոնում, իսկ հետագայում նա ազատ արձակվեց գրավի դիմաց:

11. Մարկ Հերդ, Hewlett-Packard կազմակերպության նախագահ

Hewlett-Packard կազմակերպության նախագահ Մարկ Հերդը 2010 թվականի օգոստոսի 10-ին լքեց ղեկավարի բոլոր պաշտոնները դերասանուհի Ջոդի Ֆիշերի հետ կապված սկանդալից հետո:

Ֆիշերը, ով պայմանագրով աշխատում էր HP-ի կողմից կազմակերպվող կորպորատիվ միջոցառումների ժամանակ, մեղադրեց Հերդին սեռական ոտնձգությունների մեջ: Հետաքննությունը հերքեց այդ փաստը, բայց հետաքննության ժամանակ պարզվեց, որ Հերդը 2 տարվա ընթացքում կազմակերպության ֆինանսական հաշիվներով կազմակերպել է շքեղ ընթրիքներ, Ֆիշերի ուղեկցությամբ ճանապարհորդություններ:

Աշխատանքային ստանդարտների լուրջ խախտումների մեղադրանքով Հերդը ստիպված էր լքել պաշտոնը: Նա լքեց կազմակերպությունը, խայտառակված, բայց ստացավ մեծ պարգևատրում՝ 12.2 մլն դոլար' գումարած բաժնետոմսեր' 34.6 մլն արժեքով: Արդեն 2011 թվականի սեպտեմբերին նա զբաղեցրեց Oracle-ի ընկերության համանախագահի պաշտոնը: HP-ի բաժնետերերը դատի տվեցին Հերդին: Նրանք հայտնեցին, որ սկանդալի հետևանքով և HP-ից Հերդի Oracle տեղափոխվելու արդյունքում Hewlett-Packard-ը կորցրեց 9 մլրդ-ի շուկայական կապիտալ:

Գործն ավարտվեց հաշտությամբ:

12. Սիլվիո Բերլուսկոնի, Իտալիայի վարչապետ

2011 թվականի հունվարից Միլանի դատախազությունը վարում էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդեպ հարուցված գործը: Նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահաս մարմնավաճառ Կարիմա էլ-Մարուգի հետ սեռական հարաբերություն ունենալու պատճառով:

 

Մարուգին հայտնի էր որպես Ռուբի և այն 33 կանանցից էր, ովքեր մասնակցել էին Բերլուսկոնիի վիլլայում անցկացվող սեքս-երեկույթին:

Դատախազությունը փորձում էր պատասխանատվության ենթարկել երեք կանանց, ովքեր կազմակերպել էին այդ երեկույթները: Բերլուսկոնին ընդունեց, որ նվիրել է Ռուբիին 45000 եվրո, որ նա ստեղծի իր սեփական գեղեցկության կենտրոնը, սակայն հերքում էր, որ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ: Բերլուսկոնիի խոսքերով' նա փող է նվիրել Ռուբիին, որպեսզի փրկի մարմանավաճառությունից, քանի որ իրեն հուզել է նրա պատմությունը:

Իտալիայի վարչապետն առաջին անգամը չէ որ հայտնվում է սեքս-սկանդալի կիզակետում: 2009-ի մարտին նրա երկրորդ կինը' Վերոնիկա Լարիոն, հայտարարեց, որ բաժանվում է այն բանից հետո, երբ հրապարակվեցին ամուսնու և 18-ամյա մոդել Նաոմի Լետիցկեի հետ նկարները: Բացի այդ, նա բաց նամակ էր գրել, որտեղ բողոքում էր, որ Բերլուսկոնին ԵՄ պառլամենտի' 2009-ի ընտրություններին իր կուսակցության կողմից մեծ թվով այնպիսի թեկնածուների էր ներկայացրել է, որոնք քաղաքական գործունեություն իրականացնելու փորձ ընդհանրապես չունեին:

2011-ի ապրիլի սկանդալից հետո Բերլուսկոնիի վարկանիշն ընկավ մինչև ռեկորդային 31℅-ով: