Շատ հարցերում մենք հետևում ենք մեր ծնողների, ընկերների կամ ուղղակի ինչ-որ տեղ կարդացած ինֆորմացիային, որը շատ հաճախ որևէ գիտական կամ ապացուցված հիմք չունի: Նմանատիպ մի շարք տեղեկություններ էլ ժամանակի ընթացքում դառնում են դոգմատիկ, իսկ մարդիկ դադարում են քննել դրանց ճիշտ կամ սխալ լինելը: Այսպիսով' մի քանի տարածված կարծիքներ, որոնք որևէ փաստացի ապացույց չունեն:

Պետք է գնալ ատամնաբույժի տարին առնվազն երկու անգամ: Այս խոսքը գալիս է ատամի մածուկի շատ հին գովազդից: Այս ենթադրությունը որևէ գիտական հիմք չունի ոչ տարիներ առաջ, ոչ հիմա: Դեռևս 2003թ կատարված գիտական հետազոտության արդյունքում պարզվեց, որ որևէ հիմք չկա 6 ամիսը մեկ ատամնաբույժի գնալու համար: Եթե Ձեր ատամները առողջ են, ապա տարին մեկ անգամն էլ միանգամայն բավարար է նոր առաջացող խնդիրները բացահայտելու համար: Սակայն դրանից ավելի երկար համբերելը նույնպես իմաստ չունի:
Չուտել երեկոյան 8-ից հետո: Իրականում չկա տարբերություն առավոտյան 6:30 և երեկոյան 8:20-ի միջև: Ավելին, քաղցած վիճակում քնելը կարող է վատ քնի պատճառ դառնալ: Նոր հետազոտությունների համաձայն' պետք է ուտել քնելուց առաջ, եթե Դուք մարզվում եք: Քնելուց առաջ կարող են ուտել նաև 60 անց մարդիկ: Մարզվող մարդիկ պետք է զարգացած մկաններ ունենան, իսկ ծերերը' ապահովեն մկանների բավարար սնուցում: Երեկոյան պրոտեինով հարուստ սնունդ ուտելը մեծապես նպաստում է այս գործընթացին' առանց ավելացնելու Ձեր քաշը: Իհարկե, չափի մասին մոռանալ պետք չէ:
Ամեն տարի պետք է ամբողջական հետազոտություն անցնել: Երբեմն ամենայմա ստուգումները տալիս են ապահովության զգացում, մինչդեռ հիվանդությունները կարող են թաքնված զարգանալ: Մյուս կողմից հետազոտությունները կարող են սխալմամբ հիվանդություն հայտնաբերել, ինչը ավելորդ լարվածության, սթրեսի և ներշնչանքի պատճառ կարող է դառնալ: Իսկ ամբողջական սկանավորումները կարելի է անել 45 տարեկանից հետո, երբ ծխելը, արյան բարձր ճնշումը և այլ ռիսկային գործոնները առկա են: Եթե ոչ, ապա մարմնի ամբողջական սկանավորման կարիք չկա:
Կոպիտ մազերով ատամի խոզանակը ավելի լավ է մաքրում ատամները: Իրականում փափուկը նույնքան լավ է մաքրում և ավելի քիչ է վնասում ատամների էմալն ու լնդերը:
Ատամները պետք է լվանալ օրական երկու անգամ: Եթե խոսքը ատամնաշարի առողջության մասին է, ապա օրական մեկ անգամն էլ բավական է: Օրական 1 լավ մաքրումը ավելի լավ է երկու անգամ կիսատ և թերի խոզանակելուց: Առնվազն 2 րոպե համբերատար մաքրեք ատամները քնելուց առաջ: Իսկ առավոտյան կարող եք ողողում անել կամ ուղղակի ծամոն ծամել տհաճ հոտից ազատվելու համար: Իհարկե, ցանկության դեպքում կարող եք նաև լվանալ կամ մաքրել ատամնաթելի օգնությամբ: