Ինչպես տեղեկացել եք ԶԼՄ-ներից, Ռուսաստանում վերջին օրերին կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ «հանգել» են այն մտքին, որ ՀԱՊԿ-ը պետք է պայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ: Թե դա ինչ մեխանիզմներով է լինելու, դրա մասին էլ այս տարվա փետրվարին ասել է Վլադիմիր Պուտինը ՖՍԲ-ի հետ հանդիպման ժամանակ՝ «նրանց թույլատրելով անգամ փափուկ ուժ կիրառել եվրասիականության հակառակորդների, եվրասիական ինտեգրացիան խոչընդոտողների հանդեպ եւ կասեցնել նրանց փորձերը»: Իսկ այդպիսիք, ինքներդ եք հասկանում, համարվում են կամ եվրոպամետները կամ անկախականները:

Այս պահին նայում եմ «ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» թոք-շոուն, որտեղ բլոգեր Փիղը, նույն ինքը՝ Տիգրան Քոչարյանը, ով ռուսախոս ինտելեկտի մոլի երկրպագու լինելով հաճախ է փորձում այլոցից հայրենասեր ու ազգային երեւալ, արդեն Ռուսիո ավետիսը բերել է հեռուստաեթեր՝ ՀԿ-ները, գրանտները պետք է լինեն վերահսկողության տակ: Անհանգստացել են: Կրեմլում: Նաեւ՝ նրանց «բարեկամները»: ԵՄ-ը վերջերս հայտարարել է Հայաստանին 41 միլիոն եվրո տալու մասին, որի զգալի մասը ուղղվելու է քաղաքացիական հասարակության հզորացմանն ու ուժեղացմանը: Իսկ դա, հասկանում եք, հակառուսական գրանտակերություն է, որի դեմ պետք է պայքարել:

Ուզում ես մի բան ասել՝ տղերք եւ աղջիկներ, գնացեք եւ Զորի Բալայանի հետ միասին հանձնվեք մայր Ռուսիային եւ Կրեմլին ծառայեք այնտեղ: Ինչի՞ եք հարամում Հայաստանը, մի հատ էլ «հայրենասիրության» փեշաքի տակ փող ստանում....