1. Փայ ունեցած բարձրաստիճան ՀՀԿ-ականները մեծ փայաբաժիններ, իսկ նրանց ազգուտակը, ինչպեսեւ ընտրությունրում գերազանց «ծառայած» ՀՀԿ-ականները՝ տպավորիչ աշխատավարձեր են ստացել, որի արդյունքում էլ ձեւավորվել է շուկայական տնտեսության տրամաբանությանը չենթարկվող այդ կազմակերպության «Հայաստանի պարտքի» զգալի մասը:
2.Ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների /հեռախոսակապ, ջուր եւ այլն/ սա աշխարհի միակ կազմակերպությունն է, որը բնակչությունից եւ գազի փողն է վերցրել, եւ մի հատ էլ ամեն օգտվողից առանձին 4.000-ական դրամ սպասարկման վճար է գանձել, թեպետ սպասակման վճարը պետք է մտնի քաղաքացուն մատակարարված գազի գնի մեջ, ինչպես հառոխոսի, ջրի եւ այլնի պարագայում է: Հաշվել է պետք է, թե դա ինչ կարգի գումար է կազմում հանրապետության բոլոր սպառողների պարագայում... Իրականում հանրությունը այս վճարներով վճարել է «ՀայՌուսգազարդի» շարքային աշխատողների աշխատավարձը:
3. Այսքանից հետո էլ դավադիր պայմանագրով ՀՀ-ու ՌԴ-ը պայմանավորվում են հենց առաջին հոդվածում բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ-ում այլեւս մաքրամաքուր, զուլալ ռուսական սեփականություն հանդիսացող այս ընկերության բարգավաճման համար:
Իսկ ավելի ստույգ, Հայաստանը վարձակալության է տրվում «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը՝ «ՌուսՌուսգազարդին»՝ բնակչությանը թալանելու համար:
Ստյոպա Սաֆարյան