Թե որքան կարևոր է սեքսը որպես սիրո բաղադրիչ, այդ մասին շատ է ասված և գրված: Մինչդեռ սեքսի և սիրո մասին կան բազմաթիվ փաստեր, որոնք, թերևս, հետաքրքիր կլինեն անգամ ամենափորձառու անձանց:
1. Ամենահաճախ սեքսով զբաղվողները հույներն են: Երկրորդ տեղում են խորվաթները:
2. Տասնիններորդ դարում Նյու Յորքում գոյություն ունեին հասարակաց տների ուղեցույցներ:
3. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շաբաթական երկու կամ ավելի անգամ են զբաղվում սեքսով' իրենց արյան մեջ 30 տոկոսով ավելի իմունային համակարգն ամրացնող մի նյութ ունեն, որն իմունոգլոբուլինն է:
4. Նյու Յորքի գրադարանի աշխատակիցներն իրենց համար մի շատ արտասովոր միջոց են ընտրել նվիրատվությունների հավաքագրման համար' վաճառքի հանելով իրենց իսկ, միայն գրքերով ծածկված, կիսամերկ լուսանկարները:
5. Հարցումների համաձայն, տղամարդկանց հետ ունեցած վերջին սեքսի ընթացքում կանանց 31 տոկոսը օրգազմ չի ապրել, իսկ ահա լեսբուհիների մոտ այդ նույն ցուցանիշը կազմել է 24%:
6. Ըստ ուսումնասիրությունների' բռնաբարության դեպքերի քանակն անցած քառորդ դարում նվազել է 85 տոկոսով' շնորհիվ պոռնոգրաֆիկ ռեսուրսների լայն մատչելիության, այդ թվում ինտերնետային համացանցում:
7. Հյուսիսային Ամերիկայում բնակվող ցեղերը հնդիկ համասեռամոլներին հարգանքով էին վերաբերվում, քանի որ նրանք համարում էին այդ փաստն անբացատրելի և անսովոր:
8. Ամեն տարի Ամերիկայում անցկացվում է շուրջ 128 000 «դևիչնիկ», երբ կանայք հավաքվում են սեքսի ու սիրո մասին խոսելու:
9. Ըստ գիտնականների հաշվարկների' տղամարդկանց սերմնաժայթքման միջին արագությունը կազմում է մոտ 44 կմ ժամում:
10. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ երկրների զինվորներն օգտագործում էին պահպանակներ' ջրավազանների միջով անցնելու ժամանակ իրենց զենքը ջրից պաշտպանելու նպատակով: -