Այն ժամանակ Պուտինը ասոցացումից Հայաստանին զրկելիս հղացավ անմիջապես վերջնական կապիտուլյացիայի ենթարկել, որ հայերի մտքով չանցնի եվրոպայի մասին նույնիսկ մտածել, որ կալաշնիկովից բացի զենք չճանաչել, վոլգայից բացի մեքենա չտեսնել, սամագոն խմել ու Լենինի գլխով նալ մանեթանոցի մասին երազել: Ու հենց դրա համար կազմակերպեց գազային մի փոքրիկ արշավ ու կոնցլագերի վերածեց Հայաստանը: Դա քաղաքական վուլգար գործընթացի տրամաբանական շարունակությունն էր. առանց տնտեսական ու քաղաքական վերջին փշրանքները կորզելու այդ գործընթացը չէր կայանա: Էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության մեխն է, դա այբբենական ճշմարտություն է, ու դժվար է գտնել այլ պետություն, որ իր էներգետիկ անվտանգությունը կամովին, լիուլի, առանց տրանզիտի հնարավորության նվիրի այլ պետության: Էլ ինչ էինք անում "Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը", որ այնտեղ նշվեր, թե մեր անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է: Ռազմաքաղաքական բլոկը, որ լինի երաշխավոր, բնական է, բայց որ այլ երկիր է հայտարարվում այդպիսին այն էլ ազգային անվտանգության հայեցակարգում, դա աբսուրդ է: Բա էլ ումի՞ց է անվտանգ, որ այդ անվտանգությունը ուրիշի ձեռքում է: