Հայրենակիցներ, տեղեկացնեմ, որ Դոնեցկի Շախտյոր ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում անց է կացնում քվեարկություն' 2013թ. Շախտյորի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Քվեարկությանը մասնակցում է նաև Շախտյորի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպահ Հենրիխ Մխիթարյանը: Եթե կարծում եք, որ Հենոն արժանի է այդ մրցանակին, կարող եք անցնել այս հղումով և քվեարկել նրա օգտին: