Սպիտակ տունը հայտարարել է, որ Սոչիի օլիմպիական խաղերին ամերիկյան պատվիրակությունում չեն լինի ոչ երկրի նախագահը և նրա կինը, ոչ փոխնախագահը: 2000 թվականից հետո սա առաջին դեպքն է:
Բարաք Օբաման միանում է Ֆրանսիայի և Գերմանիայի, Մոլդովայի առաջնորդներին, ովքեր արդեն հայտարարել են փետրվարին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին չմասնակցելու մասին: Բոյկոտի պատճառը Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումներն են ու միասեռականների դեմ քարոզչությունը: