Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որը կապված է Վճռաբեկ դատարանի նախագահի եղբոր կողմից նույն թերթին տված տեղեկությունների հետ: Գրեթե բոլոր լրատվական կայքերն անդրադարձել են «Հրապարակ» օրաթերթի վերոգրյալ հոդվածին, սակայն այդ անդրադարձները կատարվել են մասնակի և միակողմանի: Կայքերում արված մամուլի տեսությունում տեղ չի գտել երկրորդ կողմի հայտնած փաստերը, այն է՝ Ռուբեն Մկրտումյանի կինը դատարանում ունեցել է դատական գործ, որը պարտվել է: Դատական ակտը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը, որը դուրս է եղել օրենսդրության սահմաններից: Ինչ վերաբերվում է Վճռաբեկ դատարանի նախագահի իրական ունեցվածքին, ապա դրա ցանկն ամբողջությամբ հրապարակված է էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Արսեն Բաբայան